Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Ղուկաս 16:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

15 Եվ նրանց ասաց. «Դուք եք, որ մարդկանց առաջ ձեզ արդար եք ձևացնում, սակայն Աստված ձեր սրտերը գիտե. որովհետև այն, որ մարդկանց առաջ բարձր է, Աստծու առաջ զազրելի է։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

15 Եվ նրանց ասաց. «Դուք եք, որ մարդկանց առաջ ձեզ արդար եք ցույց տալիս, բայց Աստված գիտե ձեր սրտերը, որովհետև մարդկանց առաջ բարձրն Աստծու առաջ պիղծ է։

Տես գլուխը Պատճենել




Ղուկաս 16:15
40 Խաչաձեւ Հղումներ  

Տերն ասաց Սամուելին. «Նրա տեսքին մի՛ նայիր և ոչ էլ հասակի բարձրությանը, քանի որ ես նրան չեմ ընտրել։ Աստված այնպես չի նկատում, ինչպես նկատում են մարդիկ. մարդիկ երեսին են նայում, իսկ Աստված՝ սրտին»։


Ամեն մարդ իր աչքին արդար է թվում, բայց Տերն է ուղղում սրտերը։


Այնպես որ ժամանակից առաջ մի՛ դատեք, մինչև գա Տերը, որ ի լույսի կհանի խավարի գաղտնիքները և հայտնի կդարձնի սրտերի խորհուրդները. և ապա յուրաքանչյուրն Աստծուց գովասանքի կարժանանա։


Ես՝ Տերս, քննում եմ սրտերը և փորձում երիկամները, որպեսզի յուրաքանչյուրին հատուցեմ ըստ իր ընթացքի և ըստ իր գործերի արդյունքի»։


Ամեն մեծամիտ պիղծ է Տիրոջ առջև. ով ձեռնամուխ է լինում անիրավ գործերի, պիտի դատապարտվի։ Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է, Աստծուն ավելի ընդունելի է աղոթքը, քան զոհ մատուցելը։


Եվ սրտատես Աստված նրանց վկայեց՝ Սուրբ Հոգին տալով նրանց այնպես, ինչպես տվեց մեզ։


այլ սրտի ներսի՛ մարդը՝ հեզ և հանդարտ հոգու անեղծությամբ, ինչ որ շատ ավելի արժեք է ներկայացնում Աստծու առաջ։


Տերը նրան ասաց. «Այժմ դուք՝ փարիսեցիներդ, բաժակի և պնակի արտաքինն եք մաքրում, իսկ դուք ներքուստ հափշտակող եք և լի չարությամբ։


Գիտեմ, Տե՜ր, որ դու ես քննում սրտերը և սիրում ես արդարությունը։ Մենք պարզ սրտով և հոժարությամբ ենք այս ամենն ընծայում, և ես տեսա, որ այստեղ գտնվող քո ժողովուրդը ուրախությամբ ու կամավոր կերպով քեզ ընծաներ մատուցեց։


Նա, կամենալով ինքն իրեն արդարացնել, ասաց Հիսուսին. «Իսկ ո՞վ է իմ ընկերը»։


Նրանց որդիներին մահվան պիտի մատնեմ, և բոլոր եկեղեցիները պիտի իմանան, որ ես եմ, որ զննում եմ երիկամներն ու սրտերը և հատուցելու եմ ձեզ՝ յուրաքանչյուրիդ ըստ իր գործերի։


Նույնպես և դուք, երիտասարդնե՛ր, հնազա՛նդ եղեք ծերերին. բոլորդ միմյանց հանդեպ խոնարհությո՛ւն ունեցեք, քանի որ Աստված հակառակ է ամբարտավաններին, իսկ խոնարհներին շնորհ է տալիս։


Որովհետև նրա առաջ ոչ ոք Օրենքի գործերով չպիտի արդարացվի, քանի որ Օրենքի միջոցով է մեղքի ճանաչումը։


և կարիք չկար, որ մեկը վկայեր մարդու մասին, քանի որ ինքն արդեն գիտեր, թե ի՛նչ կար մարդու մեջ։


Իրենց բոլոր գործերն անում են՝ մարդկանց ցուցադրելու համար. լայնացնում են իրենց գրապանակները և երկարացնում իրենց հագուստների քղանցքները։


Եվ նա ասաց. «Այդ բոլորը պահել եմ իմ մանկությունից»։


Մեծ և պատվական այր է ողորմած մարդը, բայց հավատարիմ մարդ դժվար է գտնել։


Փարիսեցին կանգնած էր մեկուսի և ինքն իրեն այս աղոթքն էր ասում. “Աստվա՛ծ իմ, շնորհակալ եմ քեզնից, որ ես նման չեմ ուրիշ մարդկանց, ինչպես հափշտակողները, անիրավներն ու շնացողները, և կամ ինչպես այս մաքսավորը։


Որովհետև Տերն է դատում իր ժողովրդին։ Ո՜վ Տեր, ինձ դատի՛ր ըստ իմ արդարության Եվ ըստ իմ մեջ եղած անբծության։


ապա դու երկնքում՝ քո բնակության վայրում, լսի՛ր ու բժշկի՛ր և ամեն մեկին տո՛ւր ըստ իր սրտի, ինչպես որ դու ես ճանաչում նրա սիրտը, քանի որ միայն դու գիտես մարդկանց սրտերը,


Սա, իբրև իր անիրավությանը վարձ, մի ագարակ ստացավ, բայց ուռչելով մեջտեղից պատռվեց, ու նրա ամբողջ փորը դուրս թափվեց։


որոնք յուրացնում են այրիների տները և ձևականորեն երկարացնում են իրենց աղոթքները։ Նրանք ավելի խիստ դատավճիռ պիտի ստանան»։


Եվ ապա հարմար առիթի սպասեցին և ուղարկեցին խաբեբաների, որոնք իրենք իրենց կեղծավորությամբ արդար էին ձևացնում, որպեսզի նրան խոսքերով բռնեն՝ մատնելու պետության և իշխանության կուսակալին։


«Երբ ծոմ պահեք, տրտմերես մի՛ եղեք կեղծավորների նման, որոնք խոժոռում են իրենց երեսները, որպեսզի մարդկանց ցույց տան, թե ծոմ են պահում։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, հենց դա է նրանց վարձը։


«Երբ աղոթես, չլինե՛ս կեղծավորների պես, որոնք սիրում են ժողովարաններում ու հրապարակների անկյուններում աղոթքի կանգնել, որպեսզի տեսանելի դառնան մարդկանց։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, հենց դա է նրանց վարձը։


Ուստի երբ ողորմություն անես, մի՛ փողահարիր քո առջև, ինչպես կեղծավորներն են անում ժողովարաններում ու հրապարակներում, որպեսզի փառավորվեն մարդկանցից։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, հենց դա է նրանց վարձը։


Եվ այժմ մենք երանի ենք տալիս ուրիշներին, և բարեշեն են բոլոր նրանք, որ անօրենություն են գործում և ընդդիմացան Աստծուն ու փրկվեցին”»։


Երբ գողեր էիր տեսնում, ընթանում էիր նրանց հետ, Շնացողների հետ բաժնեկից լինում։


Ես չեմ ուտում քո արջառների միսը, Ես չեմ ըմպում քո նոխազների արյունը։


Երրորդ անգամ հարցրեց. «Սիմո՛ն, որդի՛ Հովնանի, սիրո՞ւմ ես ինձ»։ Պետրոսը տխրեց, որ երրորդ անգամ հարցրեց իրեն, թե՝ սիրո՞ւմ ես ինձ։ Ու նրան պատասխանեց. «Տե՛ր, դու ամեն ինչ գիտես. դու ինքդ ճանաչում ես բոլորին և գիտես, թե սիրում եմ քեզ»։ Հիսուսը նրան ասաց. «Արածեցրո՛ւ իմ ոչխարներին։


Ինչ դու շինեցիր, նրանք ավերեցին. Արդարն ի՞նչ կարող էր անել։


Այս առակն էլ ասաց ոմանց, որոնք իրենք իրենցով պարծենում էին, թե արդար են, և արհամարհում էին ուրիշ շատերին։


Ասում եմ ձեզ, սա՛ իջավ իր տունը արդարացած և ոչ թե մյուսը. որովհետև, ով բարձրացնում է իր անձը, կխոնարհվի, և ով խոնարհեցնում է իր անձը, կբարձրացվի»։


Եվ աղոթքի կանգնելով ասացին. «Տե՛ր, դու, որ գիտես բոլոր մարդկանց սրտերը, հայտնի՛ր, թե այս երկուսից որին ես ընտրել՝


Իսկ նա, ով քննում է սրտերը, գիտի, թե ի՛նչ է խորհում Հոգին, որովհետև Աստծու կամքի համաձայն է բարեխոսում սրբերի համար։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ