Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Ղուկաս 10:29 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

29 Նա, կամենալով ինքն իրեն արդարացնել, ասաց Հիսուսին. «Իսկ ո՞վ է իմ ընկերը»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

29 Իսկ նա, ցանկանալով ինքն իրեն արդարացնել, Հիսուսին ասաց. «Իսկ ո՞վ է իմ մերձավորը»։

Տես գլուխը Պատճենել




Ղուկաս 10:29
11 Խաչաձեւ Հղումներ  

Եվ նրանց ասաց. «Դուք եք, որ մարդկանց առաջ ձեզ արդար եք ձևացնում, սակայն Աստված ձեր սրտերը գիտե. որովհետև այն, որ մարդկանց առաջ բարձր է, Աստծու առաջ զազրելի է։


Որ Օրենքով ոչ ոք չի կարող արդարանալ Աստծու առաջ, քաջ հայտնի է, որովհետև ասում է. «Արդարը հավատով է ապրելու» (Ամբ. 2.4)։


Եթե Աբրահամը գործերով էր արդարացված, պարծենալու պատճառ ուներ, բայց ոչ Աստծու առաջ։


Ձեր երկրի տեղաբնակի պե՛ս ընդունեք նրան, և եկվորը թող բնակվի ձեզ մոտ։ Նրան սիրի՛ր քո անձի պես, որովհետև դուք էլ պանդուխտ եղաք եգիպտացիների երկրում։ Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը։


որովհետև նրանք անգիտանալով Աստծու արդարութունը և փորձելով հաստատել իրենց արդարությունը՝ Աստծու արդարությանը չհնազանդվեցին։


Արդ, ըստ քեզ, այդ երեքից ո՞րը մերձավորի պես վերաբերվեց նրան, որ ավազակների ձեռքն էր ընկել»։


Տեսնո՞ւմ եք, որ գործերով է արդարանում մարդ և ոչ թե միայն հավատով։


Բարաքիելի որդի Եղիուս Բուզացին՝ ավսիտացիների աշխարհից, Հռամի արյունակիցներից. սաստիկ զայրացավ Հոբի վրա, քանի որ նա իրեն արդար էր ցույց տալիս Տիրոջ առաջ։


Ապա իր մոտ կանչեց ժողովրդին՝ աշակերտների հետ, և ասաց նրանց. «Եթե մեկն ուզում է գալ իմ հետևից, թող ուրանա իր անձը, վերցնի իր խաչը և գա իմ հետևից,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ