մխիթարվե՛ք, թուլասի՛րտ մարդիկ, գոտեպնդվե՛ք և մի՛ երկնչեք։ Ահավասիկ մեր Աստվածը դատաստանով պիտի հատուցի և վրեժխնդիր լինի, նա ինքը պիտի գա ու փրկի մեզ։
ԵՍԱՅԻ 41:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ամեն մեկը մտքում դրեց ընկերոջն ու եղբորն օգնական լինել՝ ասելով. Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նրանցից ամեն մեկն օգնեց իր ընկերոջը և ասաց իր եղբորը՝ զորացի՛ր։ |
մխիթարվե՛ք, թուլասի՛րտ մարդիկ, գոտեպնդվե՛ք և մի՛ երկնչեք։ Ահավասիկ մեր Աստվածը դատաստանով պիտի հատուցի և վրեժխնդիր լինի, նա ինքը պիտի գա ու փրկի մեզ։
Մի՞թե կուռք է նա, որին կերտել է հյուսնը, և կամ ոսկերիչը, ձուլելով ոսկին, պատել է նրան ոսկով՝ պատկերի նմանությամբ կերպարանք տալով նրան։
«Թող հյուսնը քաջալերի դարբնին՝ կռելու, կոփելու և մուրճով հարվածելու, և ասի՝ ինձ համար լավ օգնություն եղավ»։ Գամերով գամում են կուռքերը, դնում գետնի վրա, որպեսզի չշարժվեն։
Հյուսնն իր համար գործիք կռեց, ուրագը սրեց և տաշեց նրանով, դուրը գործի դրեց ու հղկեց և իր բազկի ուժով կանգնեցրեց այն։ Իսկ ինքը քաղց է զգալու, տկարանալու, անգամ ջուր չի խմելու։