Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՍԱՅԻ 44:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

12 Հյուսնն իր համար գործիք կռեց, ուրագը սրեց և տաշեց նրանով, դուրը գործի դրեց ու հղկեց և իր բազկի ուժով կանգնեցրեց այն։ Իսկ ինքը քաղց է զգալու, տկարանալու, անգամ ջուր չի խմելու։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

12 Երկաթագործն ածուխի վրա շինում է գործիքով, կռաններով ձևավորում է այն և կոփում հուժկու բազուկով։ Երբ նա քաղց է զգում, ուժից ընկնում է, երբ ջուր չի խմում, նվաղում է։

Տես գլուխը Պատճենել




ԵՍԱՅԻ 44:12
11 Խաչաձեւ Հղումներ  

Մի՞թե կուռք է նա, որին կերտել է հյուսնը, և կամ ոսկերիչը, ձուլելով ոսկին, պատել է նրան ոսկով՝ պատկերի նմանությամբ կերպարանք տալով նրան։


Այդ ամենն Ամենակալ Տիրոջից չէ՞. շատ ժողովուրդներ կոչնչանան կրակից. և շատ ազգեր տկարացան,


Շուտ շեղվեցին այն ճանապարհից, որ պատվիրեցիր նրանց. իրենց համար ձուլածո հորթ ստեղծեցին և երկրպագում են նրան, զոհեր մատուցում ու ասում. “Սրանք են քո աստվածները, Իսրայե՛լ, որ հանեցին քեզ Եգիպտոսից”»։


Եվ վերցրեց նրանց ձեռքից, կաղապարի մեջ ձուլեց և ձուլածո մի հորթ պատրաստեց։ Եվ ասացին. «Սրանք են քո աստվածները, Իսրայե՛լ, որ հանեցին քեզ եգիպտացիների երկրից»։


այնտեղ պաշտելով մարդու ձեռքով փայտից ու քարից պատրաստված օտար աստվածներ, որոնք ո՛չ տեսնում են, ո՛չ լսում, ո՛չ ուտում են և ո՛չ էլ հոտոտում։


Հյուսնն էլ անփուտ փայտն է ընտրել և խելք ու հնարքի դիմել, թե ինչպես կանգնեցնի այն, որ չշարժվի։


Ի՞նչ օգուտ ունի քանդակը, որ քանդակեցին այն, որպես ձուլածո այն ստեղծեցին, մի սուտ պատկեր, քանի որ նա, ով ստեղծեց, հույսը դրեց իր ստեղծածի վրա՝ իր համար անօգուտ կուռքեր շինելու։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ