Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՍԱՅԻ 41:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

5 Տեսան ինձ ազգերը և վախեցան, երկրի բոլոր ծագերը սարսափեցին. իրար մոտեցան և միասին եկան։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

5 Ծովեզրերը տեսան և վախեցան, երկրի ծայրերը դողացին, նրանք իրար մոտեցան ու եկան։

Տես գլուխը Պատճենել




ԵՍԱՅԻ 41:5
12 Խաչաձեւ Հղումներ  

Աստված բնակեցնում է տնանկներին տան մեջ Եվ իր քաջությամբ ազատում բանտվածներին, Ինչպես նաև դառնացողներին, Որ բնակվում են գերեզմաններում։


Որպեսզի ճանաչեն քո ճանապարհները երկրում Եվ փրկությունդ՝ բոլոր ազգերում։


Օրհնեցե՛ք մեր Աստծուն, հեթանոսնե՛ր, Լսելի՛ դարձրեք նրա օրհնության ձայնը։


Երբ ամորհացիների թագավորները, որոնք Հորդանան գետի այն կողմում էին, և փյունիկեցիների թագավորները, որոնք ծովեզերքին էին, լսեցին, որ Տերը՝ Աստված, Իսրայելի որդիների առաջ նրանց գետանցման ժամանակ ցամաքեցրել է Հորդանան գետը, սրտամաշ եղան, զարհուրեցին, և նրանց մեջ խոհականություն չմնաց Իսրայելի որդիների պատճառով։


քանի որ մենք լսել ենք, թե Տերն ինչպե՛ս Կարմիր ծովն ցամաքեցրեց ձեր առաջ, երբ դուրս էիք գալիս Եգիպտոսից, և թե ինչ արեցիք դուք ամորհացիների երկու թագավորներին՝ Սեհովնին և Օվգին, որոնք Հորդանան գետի այն կողմում էին, որոնց սպանեցիք։


Լսեցին ժողովուրդները և դողացին։ Սարսափը պատեց Քանանի բնակիչներին։


Սրանցից բաժանվեցին ազգերի ճյուղերը՝ յուրաքանչյուրն ըստ իր երկրի, ըստ իր լեզվի և տոհմի։


Նորոգվե՛ք իմ առաջ, ո՛վ կղզիներ, քանի որ իշխանները նորոգվելու են զորությամբ, մոտենալու են ու միասին խոսելու և հայտարարելու են արդար դատաստանի մասին։


Ամեն մեկը մտքում դրեց ընկերոջն ու եղբորն օգնական լինել՝ ասելով.


Կղզիներն են սարսափելու քո կործանման օրից. ծովիդ կղզիներն են խռովվելու քո անկումից”։


Նա, որ իմ հոգուն կյանք պարգևեց Եվ թույլ չտվեց, որ ոտքերս դողան։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ