ԵՍԱՅԻ 40:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Խոտը չորանում է, նրա ծաղիկը թափվում է, որովհետև նրա վրա փչում է Տիրոջ շունչը։ Արդարև, իմ այս ժողովուրդը նման է խոտի։ Խոտը չորանում է, ծաղիկը թափվում, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Խոտը չորանում է, ծաղիկը՝ թառամում, երբ Տիրոջ շունչը փչում է դրանց վրա. իրապես ժողովուրդը նման է խոտի։ |
Գինին ուրախացնում է մարդու սիրտը, Յուղը՝ զվարթացնում երեսը, Իսկ հացն ամրացնում է մարդու սիրտը։
Այլ պիտի պաշտպանի տնանկին, և պիտի հանդիմանի երկրի խոնարհներին. իր բերանի խոսքով հարվածի երկրին և իր շուրթերի շնչով ոչնչացնի ամբարիշտներին։
նաև բոլոր բերդաքաղաքների բնակիչներին։ Ձեռքից բաց թողեցի, և նրանք չորացան, դարձան տանիքի վրա խանձված խոտի պես, չորացած սեզի պես։
որպեսզի չսերմանեն ու տունկեր չտնկեն, և նրանց արմատը հողի մեջ չհաստատվի։ Նա կփչի նրանց վրա, և կչորանան, ու փոթորիկը կքշի դրանք՝ իբրև խռիվ։
«Ես եմ, ես այն նույնն եմ, որ մխիթարեցի քեզ։ Իմացի՛ր, թե դու ո՛վ էիր, որ վախեցար մահկանացու մարդուց և ադամորդուց, որոնք չորացան խոտի պես։
Շատին սպասեցիք, և քիչը եղավ, դուք ներս՝ տներ կրեցիք, իսկ ես դուրս փչեցի այն»։ Դրա համար այսպես է ասում Ամենակալ Տերը. «Քանի որ իմ տունն ավերակ է, և դուք շտապում եք յուրաքանչյուրն իր տունը,
Քանզի խորշակով հանդերձ ծագեց արևը և չորացրեց խոտը, նրա ծաղիկն ընկավ, ու նրա վայելուչ տեսքը կորավ. այդպես էլ հարուստը պիտի թառամի՝ իր հարստությամբ հանդերձ։