ԵՍԱՅԻ 40:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Անապատում կանչողի ձայնն է. «Պատրաստե՛ք Տիրոջ ճանապարհը և հարթե՛ք մեր Աստծու շավիղները։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Մի ձայն կանչում է. «Պատրաստե՛ք Տիրոջ ճանապարհը անապատում, ուղի՛ հարթեք մեր Աստծու համար ամայության մեջ։ |
Այնտեղ մաքուր ճանապարհ պիտի լինի, և ճանապարհը սուրբ պիտի կոչվի. այդ տեղով պիղծը չպիտի անցնի, պիղծ մարդկանց համար այնտեղ ճանապարհ չի լինելու, ցրվածներն անգամ, այդ տեղով ընթանալով, չպիտի մոլորվեն։
Բոլոր ձորերը պիտի լցվեն, և բոլոր լեռներն ու բլուրները պիտի խոնարհվեն, անհարթ տեղերը պիտի հարթանան, և առապարները դաշտերի վերածվեն։
քանզի ես նորն եմ անում, որ հիմա հայտնվելու է, և դուք պիտի ճանաչեք. ճամփա պիտի բացեմ անապատով և անջրդի հողում գետեր պիտի բխեցնեմ։
Նրանք պիտի ասեն. “Նրա առաջ բացե՛ք ճանապարհները, խոչ ու խութերը հեռացրե՛ք իմ ժողովրդի ճանապարհից”»։
«Ահա ես ուղարկում եմ իմ պատգամաբերին, և կքննի իմ ճանապարհներն իմ առաջ։ Եվ հանկարծակի իր տաճարը կգա Տերը, որին դուք փնտրում եք, և ուխտի պատգամաբերը, որին դուք հավանում եք։ Ահա գալիս է,- ասում է Ամենակալ Տերը,-
Նա ասաց. «Ես անապատում կանչողի ձայնն եմ, հարթե՛ք Տիրոջ ճանապարհը» (Ես. 40.3), ինչպես ասաց Եսայի մարգարեն։