Ապա Աստված ասաց. «Ջրերի միջև թող հաստատություն լինի, և թող ջրերը բաժանվեն ջրերից»։ Եվ այդպես եղավ։
ԵՍԱՅԻ 40:22 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նա է, որ տիրում է երկրի շրջածիրին, և բնակիչները նրան մորեխի չափ են երևում։ Նա է կանգնեցրել երկինքը կամարի պես, ձգել վրանի պես և հիմնել երկիրը՝ նրա մեջ բնակվելու համար։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նա է, որ բազմած է երկրի կամարից վերև, և դրա բնակիչները նման են մորեխների. նա է, որ տարածում է երկինքը վարագույրի պես և այն բացել է վրանի նման՝ այնտեղ բնակվելու համար։ |
Ապա Աստված ասաց. «Ջրերի միջև թող հաստատություն լինի, և թող ջրերը բաժանվեն ջրերից»։ Եվ այդպես եղավ։
Ի՞նչ օգուտ կա քեզ իմ արյունից, Եթե ապականության մեջ իջնեմ. Մի՞թե հողը կգովաբանի քեզ Կամ կպատմի քո ճշմարտությունը։
Ահավասիկ Տերը, բազմած թեթև ամպի վրա, գալու է Եգիպտոս. եգիպտացիների կուռքերը նրա ահից պիտի դողան, նրանց սրտերը պիտի հուսալքվեն։
«Զորությունների՛ Տեր, Աստվա՛ծ Իսրայելի, որ բազմում ես քերովբեների վրա, դու ես աշխարհի բոլոր թագավորությունների միա՛կ Աստվածը, դո՛ւ արարեցիր երկինքն ու երկիրը։
Բոլոր ազգերը նման են մի կաթիլի՝ դույլի մեջ և մի փոշեհատիկի՝ կշեռքի վրա և կամ բերանից ցայտող շիթերի։
Նա պիտի ծագի և չպիտի խորտակվի, քանի դեռ երկրի վրա չի հաստատել դատաստանը. և ազգերն իրենց հույսը պիտի դնեն նրա անվան վրա։
Այսպես է ասում Տերը՝ Աստված, որ ստեղծեց երկինքը և կանգնեցրեց այն, հաստատեց երկիրն ու ամեն բան, ինչ կա նրա վրա, շունչ տվեց այնտեղ գտնվող մարդկանց, հոգի՝ բոլոր նրանց, ովքեր ոտք են դնում երկրի վրա.
Տերը, որ փրկեց քեզ, ստեղծեց քեզ որովայնից, այսպես է ասում. «Ես եմ Տերը, որ անում, կատարում եմ ամեն ինչ, միայնակ տարածեցի երկինքը և հաստատեցի երկիրը։
Դու մոռացար Աստծուն՝ քո Արարչին, որ ստեղծեց երկինքը և հաստատեց երկիրը, դու միշտ՝ ամեն օր, վախենում էիր քեզ նեղողի բարկությունից՝ մտածելով, թե նա կբնաջնջի քեզ։ Բայց ո՞ւր է քեզ նեղողի բարկությունը։
Այսպես է ասում Տերը. «Երկինքն իմ աթոռն է, և երկիրը՝ իմ ոտքերի պատվանդանը։ Ի՞նչ տուն պիտի շինեք ինձ համար,- ասում է Տերը,- և կամ իմ հանգստյան տեղն ինչպիսի՞ն պիտի լինի։
Տերն է, որ իր զորությամբ ստեղծեց երկիրը, իր իմաստությամբ հաստատեց տիեզերքը և իր հանճարով տարածեց երկինքը։
Տիրոջ խոսքի հայտնությունն Իսրայելին։ Ասաց Տերը, որ տարածեց երկինքն ու գցեց երկրի հիմքերը և ստեղծում է մարդու հոգին նրա մեջ.