ԵՍԱՅԻ 40:21 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Մի՞թե չլսեցիք ու չիմացաք, ի սկզբանե ձեզ չպատմվե՞ց, չհասկացա՞ք, թե ո՛վ հաստատեց երկրի հիմքերը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Մի՞թե չգիտեք, մի՞թե չլսեցիք, մի՞թե ձեզ չհայտարարվեց հենց սկզբից, մի՞թե բան չեք հասկացել երկրի հիմնադրությունից։ |
Տե՜ր, միայն քո դեմ մեղանչեցի և քո առջև չարիք գործեցի, Հետևաբար արդար ես խոսքիդ մեջ և հաղթող՝ դատաստանիդ մեջ։
Երկար ժամանակ անց այնտեղ դալար բույս չի գտնվելու, որովհետև այդ տեղը չորացած պիտի լինի։ Ո՛վ կանայք, որ ահա գալիս եք հանդեսից, առա՛ջ եկեք, դուք այն ժողովուրդը չեք, որի մեջ իմաստություն կա։ Ահա թե ինչու ձեզ չի գթալու Աստված, նա, որ ստեղծել է ձեզ։ Ձեր Արարիչը ձեզ չի ողորմելու։
Մի՞թե դու չես լսել, որ ավելի առաջ՝ հին ժամանակ, ինչ եմ արել ես. կանխատեսել եմ և այժմ էլ հայտնում եմ, որ կործանելու եմ հեթանոսներին իրենց ամրոցների մեջ,
Արդ, չիմացա՞ր, չլսեցի՞ր, որ հավիտենական Աստվածը, երկրի սահմանները հաստատող Աստվածը ո՛չ քաղց է զգում և ո՛չ էլ հոգնում. նրա իմաստությունն անքննելի է։
Իմացի՛ր, նրանց սիրտը մոխիր է, և նրանք մոլորված են, նրանցից ոչ ոք չի կարող փրկել նրանց հոգիները. տեսնում եք, բայց չեք ասում, թե՝ «Խաբեություն է մեր ձեռքերի մեջ»։
Իմ ձեռքը դրեց երկրի հիմքերը, իմ աջը հաստատեց երկինքը. կկանչեմ նրանց բոլորին, և նրանք միասին կկանգնեն։
Դու մոռացար Աստծուն՝ քո Արարչին, որ ստեղծեց երկինքը և հաստատեց երկիրը, դու միշտ՝ ամեն օր, վախենում էիր քեզ նեղողի բարկությունից՝ մտածելով, թե նա կբնաջնջի քեզ։ Բայց ո՞ւր է քեզ նեղողի բարկությունը։
Եվ սակայն նա իրեն առանց վկայության չթողեց, այլ իր բարերարությամբ երկնքից ձեզ անձրևներ տվեց ու պտղաբեր եղանակներ՝ լիացնելով ձեզ կերակուրներով, իսկ ձեր սրտերը՝ ուրախությամբ»։
Եվ քանի որ չուզեցին Աստծուն պահել իրենց ճանաչողության մեջ, Աստված նրանց հանձնեց անարգ մտքերի, որ անվայել բաներ անեն՝