Երբ Աբրամն իննսունինը տարեկան եղավ, Տերը՝ Աստված, երևաց Աբրամին ու ասաց նրան. «Ես եմ քո Աստվածը, հաճելի՛ եղիր իմ առջև և անարատ։
ԵՍԱՅԻ 38:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ ու ասաց. «Ո՛վ Տեր, հիշի՛ր ինձ, Տե՜ր, քանզի քո առաջ արդարությամբ ու ճշմարիտ սրտով ընթացա և քո առջև հաճելի գործերը կատարեցի»։ Ապա դառնապես լաց եղավ Եզեկիան։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նա ասաց. «Աղաչում եմ, Տե՛ր, հիշի՛ր, որ հավատարմությամբ ու կատարյալ սրտով ընթացա քո առաջ և արեցի այն, ինչ հաճելի է քո աչքերին»։ Եվ Եզեկիան դառնապես լաց եղավ։ |
Երբ Աբրամն իննսունինը տարեկան եղավ, Տերը՝ Աստված, երևաց Աբրամին ու ասաց նրան. «Ես եմ քո Աստվածը, հաճելի՛ եղիր իմ առջև և անարատ։
ՍԱ Է ՆՈՅԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ։ Նոյն արդար և կատարյալ մարդ էր իր ցեղի մեջ և ապրում էր աստվածահաճո կյանքով։
Թեև բարձունքների մեհյանները չվերացրեց, սակայն իր ամբողջ կյանքում նրա սիրտն ամբողջովին ուղիղ էր Տիրոջ նկատմամբ։
Որպեսզի Տերը պահի իր խոստումը, որ ասաց իմ մասին՝ “Եթե քո որդիները հաստատ պահեն իրենց ընթացքը և իրենց ամբողջ սրտով ու հոգով հավատարմությամբ գնան իմ առջևից, ապա քեզանից մարդ չի պակասի Իսրայելի գահի վրայից”։
Եվ դու, որդի՛ իմ Սողոմոն, ճանաչի՛ր քո հայրերի Աստծուն, ծառայի՛ր նրան ամբողջ սրտով ու հոժար մտքով, քանզի Տերը քննում է ամեն սիրտ և գիտի բոլոր մտածումները. եթե փնտրես նրան, նա կգտնվի քեզ համար, իսկ եթե թողնես նրան, քեզ իսպառ կլքի։
Իմ Սողոմոն որդուն բարի սի՛րտ տուր, որ պահի քո պատվիրանները, քո վկայություններն ու քո օրենքները և ավարտին հասցնի քո տան կառուցումը»։
Ժողովուրդն ուրախացավ կամավոր նվիրաբերելու համար, քանի որ լի սրտով էին նվերներ մատուցում Տիրոջը։ Դավիթ արքան մեծապես ուրախացավ
քանի որ Տիրոջ աչքերը նայում են ամբողջ երկրին՝ զորացնելու բոլոր նրանց, որոնց սրտերն ուղիղ են իր հանդեպ։ Արդ, քանի որ դու այդ բանն անտեսեցիր, սրանից հետո պատերազմներ ես ունենալու»։
Մինչ Եզրասը, երեսնիվայր ընկած գետնին՝ Տիրոջ առջև, աղոթում էր այս խոստովանություններով և մեծամեծ ողբերով, նրա մոտ հավաքվեց բազում ժողովուրդ, ամեն ոք, որ Երուսաղեմում էր՝ այր և կին, երիտասարդ ու կույս, և ժողովուրդը ողբաց ու բարձրացրեց իր լացի ձայնը։
Երբ այս ամենը լսեցի, նստեցի և լաց եղա, մի քանի օր սուգ արեցի ու պահք պահեցի, աղոթքի կանգնեցի Տիրոջ՝ երկնքի Աստծու առջև
Թող Աստված ինձ հիշի այս ամենի համար և ինձնից չհեռացնի իր ողորմությունը, որովհետև ես այս բոլորն արեցի իմ Աստծու տան համար։
Ղևտացիներին, որոնք մաքրված էին, ասացի, որ գան ու պահպանեն դարպասները և սրբագործեն շաբաթ օրը։ Դրանից հետո շաբաթ օրերը չպղծեցին։ Այս բոլորի համար թող Աստված հիշի ինձ և ըստ իր մեծ ողորմության խնայի ինձ։
Նաև կարգադրեցի, որ սահմանված ժամանակին պատրաստ բերեն ողջակեզների ամբողջ փայտը և առաջին բերքի իրենց բաժինը։ Թող մեր Աստված՝ նա, որ օրհնյալ է հավիտյան, ինձ հիշի արդարությամբ արած իմ բոլոր բարի գործերի համար։ Ամեն։
Թե իմ դեմ պատերազմ պատրաստվի, սիրտս չի երկնչի, Թե ճակատամարտ սկսվի իմ դեմ, Միևնույն է, Տե՜ր, ես քեզ պիտի հուսամ։
Երբ Հիսուսը տեսավ իր մոտ եկող Նաթանայելին, նրա մասին ասաց. «Ահա իսկական մի իսրայելացի, որի մեջ նենգություն չկա»։
Արդարև, մեր պարծանքն այս է՝ մեր խղճմտանքի վկայությունը, որ աշխարհում, իսկ առավել ևս ձեզ հետ շարժվեցինք սրբությամբ ու անկեղծությամբ, ոչ թե մարդկային իմաստությամբ, այլ Աստծու շնորհով։
Կատարի՛ր այն, ինչ բարի ու հաճելի է Տիրոջ՝ քո Աստծու առջև, որպեսզի լավ լինի քեզ համար, և դու մտնես ու ժառանգես այն բարեբեր երկիրը, որ Տերը երդվեց տալ մեր հայրերին՝
Նա էր, որ մարմնի մեջ եղած իր օրերում աղոթքներ և պաղատանքներ էր մատուցում ուժգին գոչումով և արտասուքներով նրան, ով կարող էր փրկել իրեն մահվանից։ Եվ լսելի եղավ իր բարեպաշտության համար։
Անարդար չէ Աստված, որ մոռանա ձեր գործերը և սերը, որ ցույց տվեցիք իր անունով, քանի որ ծառայում էիք սրբերին և ծառայում եք մինչև այժմ։