ԵՍԱՅԻ 38:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Զրկվեցի իմ ազգատոհմից, թողեցի իմ մնացած կյանքը, որը ելավ ու հեռացավ ինձնից, ինչպես նա, որ քանդում է կանգուն տաղավարը։ Իմ հոգին ինձնից ահա ուր որ է պիտի անջատվի, ինչպես ջուլհակի ոստայնը, որ մոտ է կտրվելու։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Իմ բնակարանը վերցվում է ու հովվի վրանի նման տարվում ինձնից։ Ես ջուլհակի պես փաթաթեցի իմ կյանքը. նա ինձ կտրելու է թեզանից։ Ցերեկվանից մինչև գիշեր դու վերջ կտաս ինձ։ |
Այլ որքան բարձր է երկինքը երկրից, Այնքան զորացրեց Տերն իր ողորմությունն Իրենից երկյուղածների հանդեպ։
Սիոնի դուստրը լքված պիտի մնա, ինչպես տաղավարը՝ այգում, մրգապահների հյուղակը՝ սեխի պարտեզում, ինչպես պաշարման մեջ գտնվող քաղաքը։
Այնտեղ հավիտյանս հավիտենից բնակվող չպիտի լինի, բազմաթիվ ցեղեր այլևս այնտեղ մուտք չպիտի գործեն, արաբացիներն այլևս այնտեղով չպիտի անցնեն, հովիվներն այնտեղ այլևս հանգիստ չպիտի առնեն։
Արդարև, գիտենք՝ եթե մեր այս հողեղեն տունը, որ մեր մարմինն է, քայքայվի, Աստծուց շինված անձեռակերտ հավիտենական տուն ունենք երկնքում։
Քանի դեռ այս տան մեջ ենք, հառաչում ենք ծանր բեռան տակ, որովհետև ոչ թե ուզում ենք այս մարմինը հանել մեր վրայից, այլ ուզում ենք երկնայինը հագնել սրա վրա, որպեսզի այս մահկանացու մարմինը կլանվի կյանքից։
Իսկ դու դրանք հագուստի պես պիտի շրջես և փաթաթես, և նրանք պիտի ոլորվեն։ Բայց դու միշտ նույնն ես, և քո տարիները չեն պակասելու» (Սաղ. 101(102).25-27)։
(Դուք, որ չգիտեք վաղվա մասին, ինչպիսի՞ն կլինի ձեր կյանքը, քանի որ մի ամպ է ձեր կյանքը, որ մի պահ երևում է և անհետանում)։