Ինչպե՞ս կարող ես դիմադրել իմ տիրոջ հետին ծառաներից որևէ զորականի, երբ մարտակառքեր ու երիվարներ ստանալու համար ապավինում ես Եգիպտոսին։
ԵՍԱՅԻ 36:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ դուք, որ հույս եք դրել Եգիպտոսի վրա, նրանց հեծյալների ու երիվարների վրա, ինչպե՞ս պիտի կարողանաք կռվել իմ տիրոջ աշխարհակալ զորապետներից որևէ մեկի հետ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Դու, որ մարտակառքերի և ձիերի համար Եգիպտոսին ես ապավինում, ինչպե՞ս պիտի կարողանաս դեմ դնել իմ տիրոջ փոքր ծառաներից որևէ մեկի զորապետին։ |
Ինչպե՞ս կարող ես դիմադրել իմ տիրոջ հետին ծառաներից որևէ զորականի, երբ մարտակառքեր ու երիվարներ ստանալու համար ապավինում ես Եգիպտոսին։
Տերն ասորիների բանակատեղիում մարտակառքերի աղմուկ և մեծ զորքի աղաղակ հնչեցրեց, և նրանք իրար ասացին. «Իսրայելի արքան վարձել է քետացիների ու եգիպտացիների թագավորներին, որպեսզի մեզ վրա հարձակվեն»։
Պարտության մատնված եգիպտացիները պիտի ամաչեն եթովպացիների պատճառով, որոնց վրա հույս էին դրել, և որոնք նրանց համար փառք էին»։
Եգիպտացիներին, որոնք իզուր և ապարդյուն են օգնում ձեզ, հայտնի՛ր. «Զուր է ձեր այդ մխիթարությունը»։
Եգիպտացի մարդուն են ապավինում և ոչ թե Աստծուն, ձիերի մարմիններին. բայց օգնություն չի լինի. Տերն իր ձեռքը կերկարի նրանց վրա, և օգնողները տանջանքի կենթարկվեն, իսկ նրանցից օգնություն սպասողները կկործանվեն, ամենքն անխտիր կոչնչանան։
Ահա հույսդ դրել ես ջախջախված եղեգնյա ցուպի՝ եգիպտացու վրա, որին եթե որևէ մեկը հենվի, պիտի խորտակվի և նրա ձեռքը ծակի. ահա այդպիսին է Եգիպտոսի փարավոն արքան և բոլոր նրանք, որ ապավինել են նրան”։
Դե ուրեմն եկեք միացե՛ք իմ տիրոջը՝ Ասորեստանի արքային, և ես ձեզ երկու հազար երիվար կտամ, եթե դուք կարողանաք դրանց համար հեծյալներ տալ։
Դու սաստիկ արհամարհեցիր ինձ՝ կրկնելով քո ընթացքը, բայց դու Եգիպտոսից էլ պիտի ամաչես, ինչպես Ասորեստանից ամաչեցիր։
Իշխանը չպետք է մտածի իր երիվարները բազմացնելու մասին, ոչ էլ ժողովրդին Եգիպտոս ուղարկի, որովհետև Տերն ասել է. “Այլևս նույն ճանապարհով հետ չեք դառնալու”։