Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵՍԱՅԻ 30:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

7 Եգիպտացիներին, որոնք իզուր և ապարդյուն են օգնում ձեզ, հայտնի՛ր. «Զուր է ձեր այդ մխիթարությունը»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

7 Ունայն ու դատարկ է եգիպտացիների օգնությունը. դրա համար ես նրանց կոչում եմ «ամբարտավան դատարկապորտներ»։

Տես գլուխը Պատճենել




ԵՍԱՅԻ 30:7
20 Խաչաձեւ Հղումներ  

Նա իր բարկությունը չի շրջի, և նրանից սարսեցին կետերը, որ երկնքի ներքո են։


Որովհետև հոգիս լցվեց չարչարանքով, Եվ կյանքս մոտեցավ գերեզմանին։


Եվ մեր տարիների օրերի թիվը նրանց մեջ՝ յոթանասուն տարի, Առավելագույնը՝ ութսուն տարի, Նրանից ավելին՝ ցավ ու հեծություն։ Մեզ վրա հեծություն իջավ, և մենք խրատվեցինք,


Եվ Մովսեսն ասաց ժողովրդին. «Քաջալերվե՛ք, պի՛նդ կացեք և կտեսնեք փրկությունը Տիրոջից, որ անելու է ձեզ համար այսօր, քանի որ այնպես, ինչպես այսօր կտեսնեք եգիպտացիներին, այլևս հավիտյանս չեք տեսնի։


Չարի ճանապարհները և անօրենի ոտքերը պիտի կորչեն չարի օրը։


Բայց նրանք ի՞նչ պիտի անեն դատաստանի օրը։ Ձեր նեղությունը հեռուներից պիտի գա. ո՞ւմ մոտ պիտի փախչեք օգնության համար, որտե՞ղ պիտի թողնեք ձեր հարստությունը։


Դադարե՛ք հույս դնել այն մարդու վրա, որի շունչը ռունգերի մեջ է, որովհետև ի՞նչ արժեք պիտի ունենա նա։


Այն օրը այդ կղզու բնակիչները պիտի ասեն. «Ահավասիկ մենք մեր հույսը դրել էինք սրանց վրա, ապավինել սրանց օգնությանը, բայց սրանք իրենց անձն անգամ չկարողացան փրկել Ասորեստանի արքայից. մենք ինչպե՞ս պիտի փրկվենք»։


և ասեն դրանց, թե քաղցածի հանգիստը դա է, և դա է աղետը. բայց նրանք չկամեցան լսել։


Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի սուրբ Աստվածը. «Երբ դարձի գաս և հոգոց հանես, այն ժամանակ կապրես և կիմանաս, թե որտե՛ղ ես գտնվում»։ Որովհետև հույսդ դրել էիր սնոտի բաների վրա, դրա համար էլ սնոտի դարձավ և ձեր զորությունը։ Դուք չէիք կամենում լսել,


մի ժողովրդի համար, որից ո՛չ շահ և ո՛չ էլ օժանդակություն ու օգուտ է լինելու իրենց, այլ ամոթ ու նախատինք»։


Եվ դուք, որ հույս եք դրել Եգիպտոսի վրա, նրանց հեծյալների ու երիվարների վրա, ինչպե՞ս պիտի կարողանաք կռվել իմ տիրոջ աշխարհակալ զորապետներից որևէ մեկի հետ։


Զարթնի՛ր, զարթնի՛ր, Երուսաղե՛մ, և հագի՛ր քո բազկի զորությունը, զարթնի՛ր, ինչպես հին օրերում, ինչպես վաղեմի ժամանակներում։ Մի՞թե դու նա չես, որ հատեցիր լայնությունը, վանեցիր վիշապին. Դու այն չե՞ս,


և ասա՛ նրան. “Զգո՛ւյշ եղիր և հանդարտվի՛ր. մի՛ վախեցիր, և թող քո անձը չզարհուրի ծխացող այդ երկու կիսախանձ փայտերից, քանի որ երբ վրա հասնեն իմ բարկությունն ու զայրույթը, ձեզ դարձյալ պիտի բժշկեմ։


իսկ քաղդեացիները կրկին պիտի վերադառնան այստեղ. պիտի պատերազմեն այս քաղաքի դեմ, պիտի գրավեն և հրով այրեն այն»։


և ճշմարտությամբ ապավինում է նրան, բարի է և Տիրոջ փրկությամբ հանգստություն կգտնի։


Եփրեմը տեսավ իր հիվանդությունը, և Հուդան՝ իր ցավերը. Եփրեմը գնաց ասորեստանցիների մոտ և պատգամավորներ ուղարկեց Հարիմի արքային, բայց նա չկարողացավ ո՛չ ձեզ փրկել, ո՛չ էլ հանգստացնել ձեզ ցավերից։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ