Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՍԱՅԻ 36:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

10 Արդ, ի՛նչ է, առանց Տիրոջ հրամանի՞ ենք եկել այս երկիրը՝ նրա դեմ պատերազմելու համար։ Տե՛րն ինձ ասաց. “Գնա՛ այդ երկիրը և ավերի՛ր այն”»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

10 Եվ հիմա արդյոք առանց Տիրոջ կամքի՞ եմ եկել այս երկրի վրա՝ այն ավերելու համար։ Տերն է ինձ ասել. “Գնա՛ այս երկրի վրա և ավերի՛ր այն”»։

Տես գլուխը Պատճենել




ԵՍԱՅԻ 36:10
8 Խաչաձեւ Հղումներ  

Կամ առանց Տիրոջ հրամանի՞ եմ ես հարձակվել այս երկրի վրա, որ բնաջնջեմ այն։ Տերն է ինձ ասել. “Հարձակվի՛ր այդ երկրի վրա և բնաջնջի՛ր այն”»։


Նա ասաց նրան. «Ես էլ եմ մարգարե քեզ պես. Տիրոջ հրեշտակը խոսեց ինձ հետ՝ ասելով. “Նրան քեզ մոտ՝ քո տո՛ւն տար, թող հաց ուտի ու ջուր խմի”»։


իսկ սա պատգամավորներ ուղարկեց նրա մոտ՝ ասելով. «Ի՞նչ թշնամություն ունենք ես ու դու, Հուդայի՛ արքա, այսօր քո դեմ պատերազմելու չեմ եկել։ Աստված ինձ ասաց, որ շտապեմ։ Զգուշացի՛ր ինձ հետ եղող Աստծուց, գուցե նա քեզ կործանի»։


Կլինի՞, որ փող հնչի քաղաքում, և ժողովուրդը չխռովվի. քաղաքում չարիքներ լինեն, և Տերն արած չլինի։


Արդ, ես գիտեմ քո հանգստության վայրը, գիտեմ, թե որ ճամփով ես գնում ու գալիս։


Իսրայելի արքան հավաքեց բոլոր մարգարեներին, մոտավորապես չորս հարյուր մարդ, և հարցրեց նրանց. «Գաղաադի Ռամաթ քաղաքի վրա պատերազմի գնա՞մ, թե՞ մնամ տեղում»։ Նրանք ասացին. «Գնա՛, Տերն այն անպայման արքայի ձեռքն է հանձնելու»։


Բոլոր մարգարեները նույնպես մարգարեանում էին՝ ասելով. «Գնա՛ Գաղաադի Ռամաթ քաղաքը և հաջողություն կունենաս. Տերը քո ձեռքը կհանձնի ասորիների արքային»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ