Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՍԱՅԻ 36:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

6 Ահա հույսդ դրել ես ջախջախված եղեգնյա ցուպի՝ եգիպտացու վրա, որին եթե որևէ մեկը հենվի, պիտի խորտակվի և նրա ձեռքը ծակի. ահա այդպիսին է Եգիպտոսի փարավոն արքան և բոլոր նրանք, որ ապավինել են նրան”։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

6 Ահա դու ապավինել ես այդ ջարդված եղեգե ցուպին՝ Եգիպտոսին, որին եթե մարդ կռթնի, այն կմտնի նրա ձեռքը և կծակի։ Ահա այսպիսին է Եգիպտոսի փարավոն թագավորը բոլոր իրեն ապավինողների համար”։

Տես գլուխը Պատճենել




ԵՍԱՅԻ 36:6
12 Խաչաձեւ Հղումներ  

Եգիպտացի մարդուն են ապավինում և ոչ թե Աստծուն, ձիերի մարմիններին. բայց օգնություն չի լինի. Տերն իր ձեռքը կերկարի նրանց վրա, և օգնողները տանջանքի կենթարկվեն, իսկ նրանցից օգնություն սպասողները կկործանվեն, ամենքն անխտիր կոչնչանան։


Դու ապավինել ես այդ ջախջախված եղեգի՞ն՝ Եգիպտոսի՞ն, որին եթե մարդ հենվի, ձեռքը կծակի, ու նա կխոցվի դրանից։ Այդպիսին է փարավոնը՝ Եգիպտոսի արքան, բոլոր նրանց համար, ովքեր իրենց հույսը դնում են նրա վրա”։


Սակայն Ասորեստանի արքան տեսավ, որ Օվսեեի մեջ նենգություն կա, որովհետև պատգամավորներ էր ուղարկել Եգիպտոսի թագավոր Սովային և այդ տարի հարկ չէր վճարել Ասորեստանի արքային։ Ասորեստանի արքան ձերբակալեց նրան ու բանտարկեց։


Բժշկում է բեկյալ սրտերը Եվ կապում է նրանց վերքերը բոլոր։


Չարի ճանապարհները և անօրենի ոտքերը պիտի կորչեն չարի օրը։


Վա՜յ նրանց, ովքեր օգնության համար են իջնում Եգիպտոս, ովքեր հեծյալներին ու մարտակառքերին են ապավինում, թե շատ են, և ձիերի մեծ բազմությանը. նրանք Իսրայելի Սրբի վրա հույս չէին դնում, Աստծուն չէին փնտրում։


Փարավոնն էլ ոչ թե իր մեծ զորությամբ, ոչ թե բազում գնդերով է նրա դեմ պատերազմելու, այլ պատնեշներ ու պարսպակործաններ է սարքելու, որպեսզի շատերին ոչնչացնի։


Իսրայելի տան համար այլևս ապավեն չեն լինելու, որ անօրենություն է հիշեցնելու նրանց սրտի ուզածով գնալիս։ Եվ կիմանան, որ ես եմ Ամենակալ Տերը»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ