Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԵՍԱՅԻ 32:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Ո՛վ բարեկեցիկ կանայք, եկեք ակա՛նջ դրեք իմ ձայնին, և դուք, դուստրե՛ր, երկյուղով լսե՛ք իմ խոսքերը։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Ո՛վ անհոգ կանայք, վե՛ր կացեք, լսե՛ք իմ ձայնը, ո՛վ ինքնավստահ աղջիկներ, ակա՛նջ դրեք իմ խոսքին։

Տես գլուխը



ԵՍԱՅԻ 32:9
15 Խաչաձեւ Հղումներ  

Ապա և ջրերն անգամ մեզ կընկղմեին։ Մեր անձերն անցան հեղեղներով,


Ունկնդի՛ր եղեք և անսացե՛ք իմ ձայնին, ո՛ւշ դրեք և լսե՛ք իմ խոսքերը։


Այսպես է ասում Տերը. «Մի՛ նայեք Սիոնի դուստրերին, թե ինչպես հպարտացան, քայլում են բարձրապարանոց, աչքով-ունքով անում, քայլում են նազանքով ու ոտքերով կաքավում»։


Կանա՛յք, լսե՛ք Տիրոջ պատգամները, և թող ձեր ականջներն ընկալեն նրա բերանի խոսքերը։ Ձեր դուստրերին կոծե՛լ սովորեցրեք, իսկ կինն իր ընկերոջը թող ողբալ սովորեցնի,


քանզի մահը ձեր պատուհաններով բարձրացավ և մտավ ձեր երկիրը՝ տներից դուրս մանուկներին, իսկ երիտասարդներին հրապարակներից ջնջելու համար։


Ովքեր կերակուրով էին սնվել, ճանապարհների վրա սովամահ եղան, ովքեր գրկերի մեջ գուրգուրանք ու գգվանք էին վայելել, աղբանոցները գրկած՝ թաթավեցին ու թավալվեցին։


Սա վրիժագործ քաղաք է՝ հույսով բնակվելով, որ ասում էր իր սրտում. «Ես եմ, և այլևս ոչ ոք չի լինի ինձանից հետո»։ Ինչպե՞ս դարձավ ավերակ, գազանների ճարակ. ամեն ոք, որ անցնի նրա միջով, կշչա և կշարժի իր գլուխը։


Ով լսելու ականջ ունի, թող լսի»։


Ձեր մեջ գտնվող ամենափափկակյաց և քնքուշ կինը, որը քնքուշ ու փափկակյաց լինելու պատճառով փորձ իսկ չի արել գետնի վրա ոտքով քայլելու, չար աչքով պիտի նայի իր ծոցում գտնվող ամուսնուն, իր տղային ու աղջկան։


Երբ լուրը հասավ Հովաթամին, նա գնաց կանգնեց Գարիզին լեռան գլխին, ձայնը բարձրացրեց, լաց եղավ և ասաց նրանց. «Լսե՛ք ինձ, Սյուքեմի՛ մարդիկ, և Աստված ձեզ կլսի։