Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 9:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

7 Երբ լուրը հասավ Հովաթամին, նա գնաց կանգնեց Գարիզին լեռան գլխին, ձայնը բարձրացրեց, լաց եղավ և ասաց նրանց. «Լսե՛ք ինձ, Սյուքեմի՛ մարդիկ, և Աստված ձեզ կլսի։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

7 Երբ այս բանը Հովաթամին տեղեկացրին, նա գնաց Գարիզին սարի գլխին կանգնեց և ձայնը բարձրացնելով՝ աղաղակեց ու նրանց ասաց. «Ո՛վ Սյուքեմի բնակիչներ, լսե՛ք ինձ, և Աստված ձեզ լսի.

Տես գլուխը Պատճենել




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 9:7
17 Խաչաձեւ Հղումներ  

Երբ Տերը՝ քո Աստվածը, տանի քեզ այն երկիրը, դեպի ուր անցնում ես Հորդանան գետով, որպեսզի ժառանգես այն, ապա օրհնությունները կանչիր Գարիզին լեռան վրա և անեծքները՝ Գեբաղ լեռան վրա։


Մեր հայրերն այս լեռան վրա երկրպագություն արեցին, իսկ դուք ասում եք, թե միայն Երուսաղեմն է այն տեղը, որտեղ արժան է երկրպագել»։


«Երբ Հորդանանն անցնեք, Շմավոնի, Ղևիի, Հուդայի, Իսաքարի, Հովսեփի և Բենիամինի ցեղերը թող կանգնեն Գարիզին լեռան վրա՝ ժողովրդին օրհնելու համար։


Երբ դեպի ինձ բարձրացնեք ձեր ձեռքերը, երես եմ դարձնելու ձեզնից, և եթե բազմապատկեք ձեր աղոթքները, չեմ լսելու ձեզ, որովհետև ձեր ձեռքերը լի են արյունով։


Ով շեղում է իր ականջը, որ օրենքը չլսի, պղծում է իր ուխտը։


Ով իր ականջը խցկում է թույլերին չլսելու համար, երբ աղոթի Տիրոջը, պատասխան չի լսի։


Ողջ Իսրայելը, նրանց ծերերը, նրանց դատավորները և դպիրները, թե՛ եկվորը և թե՛ բնիկը, գնում էին տապանակի առջևից՝ այս ու այն կողմից։ Ղևտացի քահանաները վերցրին Տիրոջ Ուխտի տապանակը։ Ուղեկցողների կեսը կանգնեց Գարիզին լեռան կողմը, կեսը՝ Գեբաղ լեռան կողմը, ինչպես առաջ պատվիրել էր Տիրոջ ծառա Մովսեսը, որ ժողովրդին օրհնեն, ինչպես նախկինում։


քանի որ անողորմի հանդեպ անողորմ դատաստան է լինելու, մինչդեռ ողորմածությունը բարձրագլուխ պարծենում է դատաստանի առաջ։


(Դրանք Հորդանան գետի այն կողմում են՝ դեպի արևմուտք տանող ճանապարհի հետևում, քանանացիների երկրում, որոնք բնակվում են արևմուտքում, Գաղգաղայի մոտ, Բարձր կաղնու [𝕸 Էլոնե Մորեք] մերձակայքում)։


Սյուքեմի բոլոր մարդիկ և Մաաղոնի ամբողջ տունը հավաքվեցին, գնացին ու թագավոր կարգեցին Աբիմելեքին Կռվի կաղնու մոտ, որ Սյուքեմում է։


Ծառերը ելան իրենց համար թագավոր օծելու և ասացին ձիթենուն. “Թագավորի՛ր մեզ վրա”։


Նրանց ասաց. «Լսե՛ք իմ տեսած երազը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ