Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱՅԻ ՈՂԲԵՐԸ 4:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

5 Ովքեր կերակուրով էին սնվել, ճանապարհների վրա սովամահ եղան, ովքեր գրկերի մեջ գուրգուրանք ու գգվանք էին վայելել, աղբանոցները գրկած՝ թաթավեցին ու թավալվեցին։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

5 Համեղ բաներ ըմբոշխնողները թշվառացած նստել են փողոցներում, ծիրանու մեջ սնվածներն աղբանոցներ ընկան։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱՅԻ ՈՂԲԵՐԸ 4:5
17 Խաչաձեւ Հղումներ  

«Մի մեծահարուստ մարդ կար, որ բեհեզ ու ծիրանի էր հագնում և ամեն օր առատապես ուրախություն էր անում։


Նա ցանկանում էր իր որովայնը լցնել եղջերենու պտղով, որ խոզերն էին ուտում, բայց ոչ ոք չէր տալիս նրան։


Մինչդեռ մեղկասեր այրին ողջ լինելով մեռած է։


Հապա ի՞նչ տեսնելու համար դուրս եկաք. փափուկ զգեստներով զարդարված մի մա՞րդ. ահավասիկ նրանք, որ փառավոր զգեստներով են և փափուկ կենցաղով են ապրում, արքունիքներում են։


Եթե ամուսինը ուշանա էլ, չի մտահոգվում տան համար, քանզի բոլորին, ովքեր նրա հետ են, կրկնակի հագուստ է հագցրել։


Իսրայելի՜ դուստրեր, լա՛ց եղեք Սավուղի վրա, լա՛ց եղեք նրա վրա, ով ձեզ զարդարուն կարմիր զգեստներ էր հագցնում, ձեր հագուստների վրա ոսկե զարդեր էր գցում։


Նրանք թրջվում են լեռների ցողից. քանի որ բնակվելու տեղ չունեն. ժայռերի տակ են ապաստան գտնում։


Բայց Ռափսակը նրանց ասաց. «Մի՞թե իմ տերն այս խոսքերը քո տիրո՛ջն ու քե՛զ ասելու համար ուղարկեց ինձ, ո՛չ միայն, այլ նաև պարսպի վրա կանգնած մարդկանց համար, որոնք շուտով ստիպված կլինեն ձեզ հետ միասին ուտելու իրենց կեղտը և խմելու իրենց մեզը»։


Ամբողջ ժողովուրդը հաց էր փնտրում ու հառաչում. ամեն բան, ինչ թանկ էր նրան, տվեց հացի դիմաց, որպեսզի պահի իրեն։ Նայի՛ր, ո՛վ Տեր, և տե՛ս, որ ես դարձա անարգված։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ