ԵՍԱՅԻ 32:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ իմ ժողովուրդը պիտի բնակվի խաղաղության քաղաքում, պիտի բնակվի հույսով և պիտի հանգստանան հարստության մեջ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Իմ ժողովուրդը խաղաղավետ բնակատեղում կբնակվի, ապահով վրաններում և անխռով հանգստարաններում։ |
Այն օրը հեթանոսներն իրենց հույսը դնելու են Հեսսեի արմատի վրա, որն իշխան է լինելու հեթանոսներին, և նրա հանգիստը փառահեղ է լինելու։
Այն օրը Տերը հանգստացնելու է քեզ քո ցավերից ու նեղություններից և այն դաժան ծառայությունից, որ նրանց համար կատարեցիր։
Նա դատաստան պիտի տեսնի հեթանոսների մեջ և պիտի հանդիմանի բազում ժողովուրդների։ Իրենց սուսերներից խոփեր պիտի ձուլեն և իրենց սվիններից՝ մանգաղներ. ազգ ազգի վրա սուր չպիտի բարձրացնի, և նրանք այլևս պատերազմել չեն սովորելու։
Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի սուրբ Աստվածը. «Երբ դարձի գաս և հոգոց հանես, այն ժամանակ կապրես և կիմանաս, թե որտե՛ղ ես գտնվում»։ Որովհետև հույսդ դրել էիր սնոտի բաների վրա, դրա համար էլ սնոտի դարձավ և ձեր զորությունը։ Դուք չէիք կամենում լսել,
Նրանք իրավացիորեն պարտության մատնվեցին, իսկ մեր փրկությունը պիտի լինի մեր գանձերի շնորհիվ։ Մեզ հասան Տիրոջ իմաստությունը, հանճարը և աստվածպաշտությունը. ահա դրանք են արդարության գանձերը։
Տներ պիտի շինեն և իրե՛նք պիտի բնակվեն, այգիներ պիտի տնկեն և նրանց պտուղն իրե՛նք պիտի ուտեն։
Հակոբի և Հուդայի սերնդին պիտի բարձրացնեմ, որպեսզի ժառանգեն իմ սուրբ լեռը. իմ ընտրյալներն ու ծառաները պիտի ժառանգեն այն և բնակվեն այնտեղ։
Այն օրերում Հուդան պիտի փրկվի, և Երուսաղեմը ապահով պիտի ապրի։ Այս է այն անունը, որով նա պիտի կոչվի՝ “Տերն է մեր արդարությունը”»։
ու այլևս նրանք ավար չեն դառնալու ազգերի մեջ, այլևս երկրի գազանները նրանց չեն ուտելու։ Ապրելու են ապահով։ Ոչ ոք չի լինելու, որ նրանց սարսափեցնի։
և ասաց նրան. «Գնա՛ և խոսի՛ր այն երիտասարդի հետ և ասա՛. “Պտղալից Երուսաղեմը կբարեկարգվի իր մեջ եղող անասունի և մարդկանց բազմության պատճառով։
Այն օրը,- ասում է Ամենակալ Տերը,- բոլորդ կկանչեք, յուրաքանչյուրն իր ընկերոջը, որթատունկի տակ և թզենու տակ”»։
Եվ մենք հավատացինք ու ճանաչեցինք Աստծու սերը, որ ունի մեր հանդեպ։ Աստված սեր է. ով սիրո մեջ է ապրում, բնակվում է Աստծու մեջ, Աստված էլ՝ նրա մեջ։