Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԱՌԱԿՆԵՐ 24:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

15 Ամբարիշտին մի՛ մոտեցրու արդարների արոտին, և մի՛ խաբվիր նրա որովայնի լիությամբ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

15 Արդարի բնակարանին դարանակալ մի՛ եղիր, ո՛վ անիրավ, նրա հանգստության վայրը մի՛ ավերիր։

Տես գլուխը Պատճենել




ԱՌԱԿՆԵՐ 24:15
16 Խաչաձեւ Հղումներ  

Նրանց դավադրությունը Սողոսին հայտնի դարձավ, քանի որ գիշեր-ցերեկ քաղաքի դռների մոտ էին՝ նրան սպանելու դիտավորությամբ։


Ես՝ իբրև անմեղ մի գառ, որին մորթելու են տանում, չիմացա, որ իմ մասին չար խորհուրդ են արել և ասում են. «Եկեք նրա հացի մեջ փայտ գցենք և նրան ջնջենք ողջերի երկրից, թող նրա անունն այլևս չհիշվի»։


Եվ իմ ժողովուրդը պիտի բնակվի խաղաղության քաղաքում, պիտի բնակվի հույսով և պիտի հանգստանան հարստության մեջ։


Թող արդարը ողորմությամբ խրատի ինձ և հանդիմանի, Մեղավորի յուղը թող գլուխս չօծի, Եվ աղոթքս նրա կամքով չլինի։


նրանից շնորհ խնդրելով՝ աղաչում էին, որ Պողոսին Երուսաղեմ կանչի, մինչ նրանք ծուղակ էին պատրաստել՝ ճանապարհին Պողոսին սպանելու համար։


Իսկ Պողոսի քրոջ որդին, լսելով այս դավադրությունը, եկավ զորանոց ու պատմեց Պողոսին։


և խորհրդակցեցին, որպեսզի նենգությամբ բռնեն Հիսուսին և սպանեն։


Մի՛ փոփոխիր հավիտենական սահմանները, որ քո հայրերը դրեցին։


«Արի՛ մեզ հետ ու մեղսակի՛ց դարձիր արյան, հողով ծածկենք արդար մարդուն,


Աստվա՛ծ, մերժեցիր և ավերեցիր մեզ, Բարկացար, բայց պիտի գթաս մեզ։


Բարձր ես երկինքների մեջ, Աստվա՛ծ, Եվ ողջ երկիրն է բռնել քո փառքը։


Մինչ նրանք բարձրանում էին դեպի քաղաք տանող զառիվերը, նրանց հանդիպեցին աղջիկներ, որոնք ջուր հանելու էին եկել. նրանց հարցրին. «Այստե՞ղ է ապրում տեսանողը»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ