ԵՍԱՅԻ 3:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ նրանց երեսի ամոթը ծածկեց նրանց և նրանք, սոդոմացիների նման, իրենց մեղքերը չծածկեցին։ Վա՜յ նրանց հոգիներին, որովհետև իրենք իրենց համար չար խորհուրդներ խորհեցին Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նրանց երեսի տեսքն իրենց դեմ է վկայում, նրանք իրենց մեղքերը հրապարակում են Սոդոմի նման, չեն ծածկում։ Վա՜յ նրանց անձերին, որովհետև իրենք իրենց չարիք են բերում։ |
Հաջորդ օրը ավագն ասաց կրտսերին. «Ահա ես երեկ քնեցի իմ հոր հետ։ Արի նրան այս գիշեր էլ գինի խմեցնենք, և դու մտի՛ր, քնի՛ր նրա հետ, ու զավակ ունենանք մեր հորից»։
Հեուն եկավ Հեզրայել։ Հեզաբելը, երբ այդ լսեց, իր աչքերին ծարիր քսեց, իր գլուխը զարդարեց ու նայեց պատուհանից դուրս։
Տերն իր սուրբ տաճարում է, Տիրոջ գահը՝ երկնքում։ Նրա աչքերը տնանկներին են նայում, Իսկ արտևանունքները քննում են մարդկանց որդիներին։
Ովքեր մեղանչում են իմ դեմ, ամբարշտանում են իրենց հոգիներում, և ովքեր ատում են ինձ, մահն են սիրում։
Լսե՛ք Տիրոջ խոսքը, ո՛վ Սոդոմի իշխաններ, ակա՛նջ դրեք Աստծու օրենքներին, ո՛վ Գոմորի մարդիկ։
Այսպես է ասում Տերը. «Մի՛ նայեք Սիոնի դուստրերին, թե ինչպես հպարտացան, քայլում են բարձրապարանոց, աչքով-ունքով անում, քայլում են նազանքով ու ոտքերով կաքավում»։
Իսկ անօրենները պիտի ալեկոծվեն և հանգիստ չգտնեն, ու նրա ջրերը պիտի անհետանան՝ կոխկրտվելով ու կավի հետ խառնվելով։
քանզի բազում են մեր անօրենությունները քո առաջ, և մեր մեղքերը հակառակ կանգնեցին մեզ. մեր անօրենությունները մեր մեջ են, մենք ինքներս գիտենք մեր անիրավությունները։
Քո ապստամբությունը քեզ խրատ է լինելու, և քո չարությունները կշտամբելու են քեզ։ Խելքի կգաս ու կտեսնես, որ քեզ համար դառնաղետ է ինձ լքելը,- ասում է Տերը՝ քո Աստվածը»։ «Ես չհավանեցի քեզ,- ասում է Տերը՝ քո Աստվածը։-
Ի գայթակղություն քեզ՝ բազում հովիվներ ունեցար, պոռնիկ կնոջ կերպարանք առար և բոլորի մոտ կորցրիր քո ամոթը։
Խայտառակ եղան, որովհետև ձախողվեցին, բայց ամոթի զգացում ունեցողների պես չպատկառեցին և իրենց կրած անարգանքի մասին չմտածեցին, դրա համար իրենց կործանումն են գտնելու, և երբ իրենց այցելելու լինեմ՝ բնաջնջվելու են»,- ասում է Տերը։
Պիտի ամաչե՞ն, որ պղծություն գործեցին։ Սակայն այդպես էլ ամոթ ու ամաչել չիմացան և մտքներում պատկառանք չզգացին, դրա համար երբ իրենց այցելելու լինեմ, ընկածների հետ պիտի ընկնեն և ուժասպառ լինեն,- ասում է Տերը։
Ինչպե՞ս վարվեմ քո դուստրերի հետ,- ասում է Ամենակալ Տերը,- այն ամենից հետո, որ գործեցիր պոռնիկ կնոջ պես, քանի որ բազմիցս պոռնկացար
Սոդոմի՝ քո քրոջ անօրենությունն այս էր. ամբարտավանություն, հացի լիության և գինու զեխության մեջ մեղկ կյանք էին վարում ինքն ու իր դուստրերը։ Սրանով գերազանցում էին ինքն էլ, դուստրերն էլ։ Աղքատին ու տնանկին ձեռք չէին մեկնում,
և իր նայվածքով նրանց վրա աչք դրեց, նրանց մոտ՝ քաղդեացիների երկիրը, սուրհանդակներ ուղարկեց։
Իսրայելի հպարտությունը կխոնարհվի իր երեսին, և Իսրայելն ու Եփրեմը կտկարանան իրենց անօրենությունների մեջ, կտկարանա և Հուդան նրանց հետ։
որովհետև մեղքի հատուցումը մահն է, իսկ Աստծու շնորհը՝ հավիտենական կյանքը մեր Տեր Քրիստոս Հիսուսի միջոցով։
Եվ նրանց մարմիններն ընկած պիտի մնան իրենց մեծ քաղաքի հրապարակներում, որն այլաբանորեն կոչվում է Սոդոմ և Եգիպտոս, որտեղ և խաչվեց նրանց Տերը։
Սամուելն ասաց. «Ինձ մո՛տ բերեք Ամաղեկի թագավոր Ագագին»։ Ագագը դողալով մոտեցավ և ասաց. «Մի՞թե այսպես դառն է մահը»։