Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 23:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

16 և իր նայվածքով նրանց վրա աչք դրեց, նրանց մոտ՝ քաղդեացիների երկիրը, սուրհանդակներ ուղարկեց։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

16 Այն ժամանակ իր աչքերով տեսնելով՝ դրանց սիրահարվեց և պատգամավորներ ուղարկեց նրանց մոտ՝ քաղդեացիների երկիրը։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 23:16
17 Խաչաձեւ Հղումներ  

Եվ կինը տեսավ, որ ծառի պտուղը լավ է ուտելու համար, հաճելի աչքերին՝ նայելու համար և գրավիչ՝ տեսնելու համար, վերցրեց նրա պտղից, կերավ և տվեց իր ամուսնուն, որ իր հետ էր, և կերան։


Այս բոլորից հետո նրա տիրոջ կինն աչք դրեց Հովսեփի վրա ու ասաց նրան. «Կենակցի՛ր ինձ հետ»։


Աստծու որդիները, տեսնելով, որ մարդկանց դուստրերը գեղեցիկ են, նրանցից իրենց համար կին առան։


Երեկոյան կողմ, երբ Դավիթն իր անկողնուց ելել և ման էր գալիս թագավորական պալատի տանիքի վրա, տեսավ, որ մի կին լողանում էր տանիքի վրա։ Այդ կինը արտաքինով շատ գեղեցիկ էր։


Հովակիմի օրոք Բաբելոնի Նաբուքոդոնոսոր արքան ելավ կռվի։ Հովակիմը երեք տարի նրան հպատակ եղավ, բայց հետո ապստամբեց նրա դեմ։


«Դաշինք կնքեցի աչքերիս հետ ես, ու նրանք չնայեցին կույսի։


Եթե աչքերդ օտար կին տեսնեն, բերանդ թյուր պիտի խոսի,


Որդյա՛կ, թող քեզ չհաղթի ցանկությունը գեղեցկության, քո աչքերը թող չկապվեն նրանով, և մի՛ հրապուրվիր նրա թարթիչներով,


և հաճախակի դարձրիր քո պոռնկությունը նրանց հետ։ Հեռավորներից շատերին քե՛զ կապեցիր և պատգամաբերներ ուղարկեցիր քո սահմաններից դուրս։ Նկուն դարձար ու գերեզման իջար,


Քո պերճաշուք զարդեղենը՝ իմ ոսկուց ու արծաթից, որ քեզ էի տվել, վերցրիր, քեզ համար տղամարդու պատկերներ պատրաստեցիր և դրանց հետ պոռնկացար։


Բազմապատկեցիր դաշինքներդ Քանանի երկրի ու քաղդեացիների հետ, բայց և այնպես չհագեցար։


մեջքներին տեսակ-տեսակ գոտիներ, գլուխներին՝ ներկված խույրեր (խայտաբղետ գույներ էին ցոլանում բոլորից էլ, Բաբելոնի որդիների նմանությամբ՝ իրենց հայրենի երկրում՝ քաղդեացիների երկրում),


Աչք գցեցիր քաղդեացիների վրա, որոնց անդամներն էշերի ու ձիերի անդամների նման էին։


Բայց ես ձեզ ասում եմ. ով ցանկասիրությամբ նայի որևէ կնոջ, արդեն իր սրտում շնացած կլինի նրա հետ։


Պոռնիկի աչքեր ունեն՝ մեղքերից անպակաս, խաբում են տատանվողների հոգիները, ունեն ագահությամբ բռնված սիրտ. անեծքի՜ որդիներ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ