ԵՍԱՅԻ 28:26 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Իսկ դու պիտի սովորես դա քո Աստծու արդարությամբ, որով և ուրախ ես լինելու։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նրա Աստվածը կրթել է նրան ուղղամտությամբ և ուսուցանել է նրան, |
Օրհնություն Դավթի Պիտի փառաբանեմ քեզ, Աստվա՛ծ իմ և թագավո՛ր իմ, Եվ քո անունն օրհնեմ հավիտյան և հավիտյանս հավիտենից։
Քառասուն տարի ջանացի այդ ազգի համար և ասացի. «Միշտ մոլորված են սրտով Ու ճանապարհներս չճանաչեցին»։
Դու կխոսես մտքով իմաստուն բոլոր մարդկանց հետ, որոնց ես իմաստության հոգով եմ լցրել, որ նրանք Ահարոնի սրբազան հանդերձանքը պատրաստեն, որ դրանք սրբացնեմ և դրանցով նա քահանայության պաշտոն կատարի ինձ համար։
Մովսեսը կանչեց Բեսելիելին, Եղիաբին ու բոլոր նրանց, ովքեր սրտում ունեին իմաստություն, և որոնց Աստված հանճար էր պարգևել, բոլորին, ովքեր հոժար կամքով ուզում էին ձեռնարկել ու ավարտել այդ գործը։
Մի՞թե նախ նրա երեսը չի հարթեցնի, հետո մի փոքր արջնդեղ և չաման չի՞ ցանի, ապա սահմանված տեղում ցորեն ու գարի, կորեկ ու հաճար չի՞ սերմանի։
Արջնդեղը կալսելով չի մաքրվի, և կամնասայլի անիվը չամանի վրա չեն պտտեցնի. արջնդեղը թակիչով է ծեծվում-անջատվում, իսկ չամանը հացով է ուտվում։
Ո՞ւմ պատմենք չարիքների մասին, ո՞ւմ գուժենք այդ, կաթից բաժանվածների՞ն, կրծքից կտրվածների՞ն։
քանի որ ամեն բարի շնորհ և ամեն կատարյալ պարգև վերևից է՝ իջած լույսի Հորից, որի մեջ չկա փոփոխում, ոչ էլ փոփոխման ստվեր։