Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՍԱՅԻ 28:26 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

26 Նրա Աստվածը կրթել է նրան ուղղամտությամբ և ուսուցանել է նրան,

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

26 Իսկ դու պիտի սովորես դա քո Աստծու արդարությամբ, որով և ուրախ ես լինելու։

Տես գլուխը Պատճենել




ԵՍԱՅԻ 28:26
13 Խաչաձեւ Հղումներ  

Մովսեսը կանչեց Բեսելիելին, Ողիաբին և սրտով բոլոր իմաստուններին, որոնց Տերն իմաստության ոգի էր պարգևել, այսինքն՝ բոլոր նրանց, ովքեր սրտով հոժար էին գործի անցնելու և ավարտելու գործը։


ամեն բարի շնորհ և ամեն կատարյալ պարգև վերևից է՝ իջած լույսի Հորից, որի մեջ փոփոխում կամ փոփոխման ստվեր բնավ չկա։


Եվ Աստված այս չորս տղաներին գիտություն և հանճար տվեց ամեն դպրության և իմաստության մեջ, և Դանիելը հասկանում էր ամեն տեսիլք ու երազ։


Օրհնյա՜լ է Տերը, իմ Վեմը, որ ձեռքերս սովորեցնում է կռիվ անելու և իմ մատները՝ պատերազմելու։


Որովհետև Աստված նրան հասկացողությունից զրկել է և գիտությունից նրան բաժին չի տվել։


Նա մեզ երկրի անասուններից ավելի գիտուն և երկնքի թռչուններից ավելի իմաստուն է դարձնում։


Դու խոսի՛ր իմաստուն միտք ունեցող բոլոր մարդկանց հետ, որոնց ես լցրեցի իմաստության ոգով, որպեսզի Ահարոնին զգեստներ պատրաստեն՝ նրան սրբացնելու համար, որ նա քահանայություն անի ինձ համար։


Մի՞թե ազգերին խրատողը չի հանդիմանի. նա, որ գիտություն է սովորեցնում մարդուն։


«Ո՞ւմ է նա գիտություն սովորեցնում և ո՞ւմ պատգամ հասկացնում՝ կաթից կտրվածների՞ն, կրծքից վերցվածների՞ն,


չէ՞ որ դրա մակերեսը հարթելուց հետո է ցրիվ տալիս արջնդեղը, ցանում չամանը, կարգով դնում ցորենը, գարին՝ իր որոշված տեղը և հաճարը՝ սահմանագծին։


որովհետև արջնդեղը կամնասայլով չի ծեծվի, և սայլի անիվը չամանի վրա չեն պտտեցնի. արջնդեղը թակվում է գավազանով, իսկ չամանը՝ մահակով։


Բայց մարդուս մեջ եղածը հոգին է, և Ամենակարողի շունչն է նրան հասկացողություն տալիս։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ