Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵՍԱՅԻ 28:25 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

25 Մի՞թե նախ նրա երեսը չի հարթեցնի, հետո մի փոքր արջնդեղ և չաման չի՞ ցանի, ապա սահմանված տեղում ցորեն ու գարի, կորեկ ու հաճար չի՞ սերմանի։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

25 չէ՞ որ դրա մակերեսը հարթելուց հետո է ցրիվ տալիս արջնդեղը, ցանում չամանը, կարգով դնում ցորենը, գարին՝ իր որոշված տեղը և հաճարը՝ սահմանագծին։

Տես գլուխը Պատճենել




ԵՍԱՅԻ 28:25
5 Խաչաձեւ Հղումներ  

Մի՞թե հերկվորն ամբողջ օրը կհերկի կամ մի՞թե սերմը նախապես կցանի, քանի դեռ հողը չի հերկել։


Իսկ դու պիտի սովորես դա քո Աստծու արդարությամբ, որով և ուրախ ես լինելու։


Եվ դու քեզ համար ա՛ռ ցորեն ու գարի, ոսպ ու ոլոռ, կորեկ ու հաճար, դրանք դի՛ր խեցե մի ամանի մեջ և քեզ համար հա՛ց պատրաստիր։ Ու ըստ կողքիդ վրա քո քնելու օրերի թվի՝ հարյուր իննսուն օր, կուտես այն։


Վա՜յ ձեզ, կեղծավորներիդ՝ դպիրներիդ ու փարիսեցիներիդ, որ տալիս եք անանուխի, սամիթի ու չամանի տասանորդը, բայց անտեսել եք Օրենքի կարևոր կետերը՝ արդարությունը, ողորմությունն ու հավատը։ Հարկավոր էր սրանք կատարել, իսկ մյուսներն էլ չանտեսել։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ