ԵՍԱՅԻ 25:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ քաղաքները վերածեցիր հողաբլուրների, բերդաքաղաքներն իրենց հիմքերից կործանեցիր. թող ամբարիշտների քաղաքը հավիտենապես չվերաշինվի։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ քանզի դու քաղաքը հողակույտի վերածեցիր, պարսպավոր քաղաքը՝ փլատակի. օտարների ամրոցը, քաղաք չլինելով, հավիտյան չի վերաշինվելու։ |
Այնտեղ հավիտյանս հավիտենից բնակվող չպիտի լինի, բազմաթիվ ցեղեր այլևս այնտեղ մուտք չպիտի գործեն, արաբացիներն այլևս այնտեղով չպիտի անցնեն, հովիվներն այնտեղ այլևս հանգիստ չպիտի առնեն։
Այնտեղ բույն են դնելու վայրի գազանները, նրանց տները լցվելու են աղաղակով, այնտեղ են հանգիստ առնելու համբարուները, դևերն են պարելու այնտեղ,
հուշկապարիկներն են բնակվելու նրա մեջ, ոզնիներն են ձագ հանելու նրա ապարանքներում։ Պիտի գա ժամանակը, շտապ հասնի, չի հապաղելու, օրերը երկար սպասել չեն տալու։
«Բաբելոնն ավերակ պիտի դարձնեմ, որ այնտեղ ոզնիները բնակվեն, և նա ոչնչության վերածվի. այն տիղմի խորխորատ պիտի դարձնեմ, որ կորչի»։
Եփրեմի համար այն այլևս ամուր ապաստան չի լինելու, այլևս թագավորություն չի մնալու Դամասկոսում, և ոչ էլ ասորիներից մնացորդ է մնալու, որովհետև դու ավելի լավ չես, քան Իսրայելի որդիներն ու նրանց փառքը»,- այսպես է ասում Զորությունների Տերը։
ու տեսա, որ գալիս է նույն հեծյալը՝ երկձի կառքով, ձայն տալով և ասելով. «Ընկավ, կործանվեց Բաբելոնը, նրա բոլոր արձաններն ու կուռքերը գետնին տապալվեցին»։
քո ձեռքի զորությունը այլևս չի երևալու ծովի վրա, դու, որ սարսեցնում էիր թագավորներին։ Զորությունների Տերը Քանանի մասին հրամայեց կործանել նրա հզորությունը։
Եթե քաղդեացիների երկիրը գնաս, որը, սակայն, նույնպես ավերված է ասորեստանցիներից, այնտեղ ևս քեզ համար շունչ քաշել ու դադար չի լինելու։ Սիհիմը նրա հիմքը գցեց, կանգնեցրեց նրա աշտարակները, բարձրացրեց նրա աշտարակները, բայց ահա նրա պարիսպը տապալվեց ու կործանվեց։
Դու, որ խոնարհեցրիր և ներքև իջեցրիր բարձունքների բնակիչներին, հզոր քաղաքներն ես կործանում և գետնին հավասարեցնում դրանք։
Եթե մի շեն վայր մնա, ապա պիտի վերածվի այնպիսի տեղի, որտեղ հոտն է մակաղելու, կամ որտեղ լքված ոչխարներ են լինելու, երկար ժամանակ անասունների արոտավայր է դառնալու այն, որտեղ էլ նրանք հանգրվանելու են։
Պիտի լքեն այդ քաղաքի հարստությունը և ցանկալի տները, քո ավանները հավիտենապես քարանձավների պիտի վերածվեն, վայրի էշերը պիտի զվարճանան այնտեղ, և հոտերը պիտի արածեն,
Եթե կարկուտ էլ թափվի, ձեզ վրա չի գալու։ Անտառում բնակվողները նույնպես պիտի լինեն այնպես ապահով, ինչպես նրանք, որոնք դաշտում են։
Նրա քաղաքներում և ամրոցներում փշաբեր ծառեր պիտի բուսնեն։ Համբարուների բնակատեղի և ջայլամների հանգրվան պիտի դառնա նա,
Մի՞թե դու չես լսել, որ ավելի առաջ՝ հին ժամանակ, ինչ եմ արել ես. կանխատեսել եմ և այժմ էլ հայտնում եմ, որ կործանելու եմ հեթանոսներին իրենց ամրոցների մեջ,
Եվ այլևս քեզնից չեն վերցնելու ո՛չ անկյունաքար, ո՛չ էլ հիմքի քար, որովհետև դու հավիտյան պիտի լինես ապականության մեջ,- ասում է Տերը։
Ով իմաստուն այր է, թող հասկանա այս բանը, և ում տրված է Տիրոջ բերանի խոսքը, նա մեզ թող պատմի, թե ինչի՛ համար կորստյան դատապարտվեց երկիրը։ Լքվեց ինչպես անապատ՝ անցորդներ չլինելու պատճառով։
ապա սրի հարվածներով կկոտորեք այդ երկրի բոլոր բնակիչներին, կնզովեք այդ քաղաքն ու այն ամենը, ինչ կա այնտեղ, և նրանց անասունները սրի կքաշեք։
Եվ հող պիտի ցանեն իրենց գլուխներին, բարձր ձայնով գուժելով, լալով ու սգալով պիտի ասեն. «Վա՜յ, վա՜յ մեծ քաղաք, որով ծովում նավ ունեցող ամեն մարդ հարստանում էր՝ շնորհիվ քո ճոխության, ինչպե՞ս անարգվեցիր մեկ ժամում։