ԵՍԱՅԻ 21:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ծովափնյա անապատի տեսիլք։ Ինչպես անապատով անցնող մրրիկ, նա եկավ անապատային երկրից։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ծովեզրի անապատի պատգամը։ Հարավից մոլեգնող մրրիկների նման նա գալիս է անապատից՝ սոսկալի մի երկրից։ |
Այն օրը, երբ Զորությունների Տիրոջ բարկությունը վրա հասնի, նրա զայրույթից ու ցասումից երկինքը պիտի մոլեգնի, և երկիրն իր հիմքերից պիտի սասանվի։
Տերը գթալու է Հակոբին, Իսրայելին դարձյալ իր ընտրյալն է դարձնելու։ Նրանք հանգիստ են գտնելու իրենց երկրում, և պանդուխտներն ավելանալու են Հակոբի տանը։
«Բաբելոնն ավերակ պիտի դարձնեմ, որ այնտեղ ոզնիները բնակվեն, և նա ոչնչության վերածվի. այն տիղմի խորխորատ պիտի դարձնեմ, որ կորչի»։
«Իջի՛ր ու նստի՛ր հողին, ո՛վ Բաբելոնի կույս օրիորդ, նստի՛ր գետնին, որովհետև աթոռ չկա, խավարի մե՛ջ մտիր, քաղդեացիների՛ դուստր, դու, որ այլևս չես շարունակելու քնքուշ ու փափկասուն կոչվել։
Նրանց նետերը սուր են, աղեղները՝ լարված, նրանց երիվարների սմբակները կարծր ապառաժի նման են, մարտակառքերի անիվները՝ մրրիկի պես։
Այսպես է ասում Տերը. «Ահա ես Բաբելոնի վրա և նրա բնակիչների վրա պիտի բերեմ զայրույթով լցված մի սիրտ, կործանարար հողմ ու խորշակ։
Ամոթահար եղանք, որովհետև լսեցինք մեր նախատինքը, մեր անարգանքը ծածկեց մեր երեսը, այլազգիները Տիրոջ տուն՝ մեր սրբարան ներխուժեցին։
ու տեսա, որ ահա մի հողմ բարձրացած գալիս էր հյուսիսից, մի մեծ ամպ էլ՝ նրա կողքից։ Շուրջը լույս էր և հուր էր փայլատակում նրանից։ Նրա մեջ սաթի տեսքով մի բան կար՝ ճառագայթներն էլ մեջը։
և՛ իրեն, և՛ իր ազգն էլ՝ հետը։ Ազգերի միջից ամենից անգութներն են ուղարկվելու՝ երկիրը կործանելու, և իջեցնելու են իրենց սրերը Եգիպտոսի վրա. երկիրը լցվելու է խոցվածներով։
նրան դուրս հանեցին, ազգերի միջից ելած օտար չարագործները նրան արմատախիլ արեցին և լեռների վրա տապալեցին։ Նրա ոստերն ընկան բոլոր ձորերը, նրա բունը կտոր-կտոր եղավ երկրի բոլոր դաշտերով մեկ, նրա հովանուց իջան բոլոր ազգերը և նրան գետնին հավասարեցրին։
Ելնելու ես անձրևի պես, հասնելու ես ամպի պես ու ծածկելու ես երկիրը։ Պիտի լինես դու և բազում ազգերը, որ քո շուրջն են, քեզ հետ”։
Տերը վերակացու կլինի նրանց, և կելնի նրա նետը փայլակի պես։ Տերը, Ամենակալ Տերը կփողահարի, և կընթանա իր սպառնալիքի շարժումով։