Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 38:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

9 Ելնելու ես անձրևի պես, հասնելու ես ամպի պես ու ծածկելու ես երկիրը։ Պիտի լինես դու և բազում ազգերը, որ քո շուրջն են, քեզ հետ”։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

9 Բայց դու պիտի բարձրանաս, մրրիկի պես պիտի գաս, երկիրը ծածկող ամպի պես պիտի լինես, դու և քո բոլոր զորագնդերը և շատ ժողովուրդներ քեզ հետ"”»։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 38:9
12 Խաչաձեւ Հղումներ  

որովհետև բոլոր խոնարհ քաղաքներին օգնական դարձար, իսկ թշվառությունից տանջվածին՝ ապավինության հարկ՝ չար մարդկանցից փրկելով նրանց։


Ահավասիկ Տիրոջ ահավոր ու խիստ բարկությունը, որ թափվում է կարկուտի պես, և ապաստանելու ոչ մի տեղ չկա. նա նման է բուռն հեղեղներին ու հորդառատ ջրերին, որ ողողում են երկիրը, և երկրին հանգստություն է բերելու ձեռքերով։


Նրանց նետերը սուր են, աղեղները՝ լարված, նրանց երիվարների սմբակները կարծր ապառաժի նման են, մարտակառքերի անիվները՝ մրրիկի պես։


Ահա նա ելնելու է որպես ամպ. նրա կառքերը նման են մրրիկի, նրա երիվարներն ավելի արագընթաց են, քան արծիվները։ Վա՜յ մեզ, որ թշվառացանք։


Տերն այդ ծեփողներին ասում է. “Դա անզգամություն է, քանի որ փլվելու է, անձրև է գալու և ողողելու։ Եվ ռմբաքարերով քարկոծելու եմ նրանց որմնակապերը, ու խորտակվելու են։ Հողմ է բարձրանալու ու տապալելու։


Ցերեկը խավարելու է Տափնասում, երբ այնտեղ փշրեմ եգիպտացիների իշխանական մականը։ Եվ այն ժամանակ կորչելու է նրա զորության հպարտությունը. նրան մեգն է ծածկելու։ Նրա դուստրերն էլ գերի են քշվելու։


Դու վեր ես կենալու իմ ժողովրդի՝ Իսրայելի դեմ՝ իբրև ամպ, որ ծածկում է երկիրը։ Դա լինելու է վերջին ժամանակներում. ես քեզ բերելու եմ իմ երկիրը, որպեսզի բոլոր ազգերն ինձ ճանաչեն, երբ սրբանամ քո մեջ, նրանց առաջ, ո՛վ Գովգ”»։


խավարի և մեգի օրը, ամպի և մառախուղի օրը։ Իբրև առավոտ՝ բազմամարդ և հզոր զորքը կտարածվի լեռների վրա. դրա նմանը չի եղել երբևիցե, և դրանից հետո էլ չի լինի սերնդեսերունդ։


Եվ երկնքից, Աստծու կողմից կրակ պիտի իջնի ու լափի նրանց, իսկ բանսարկու սատանան, որը մոլորեցրեց նրանց, պիտի գցվի հրի և ծծմբի ծովի մեջ,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ