Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 51:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

1 Այսպես է ասում Տերը. «Ահա ես Բաբելոնի վրա և նրա բնակիչների վրա պիտի բերեմ զայրույթով լցված մի սիրտ, կործանարար հողմ ու խորշակ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

1 Տերն այսպես է ասում. «Ահա ես Բաբելոնի դեմ և Լեբ-Քամայի մեջ բնակվողների դեմ մի կործանարար հողմ պիտի բարձրացնեմ։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 51:1
23 Խաչաձեւ Հղումներ  

Ես նրան այնպիսի մի ոգի կներշնչեմ, որ նա, մի գույժ լսելով, իր երկիրը կվերադառնա, և ես սրով նրան կոչնչացնեմ իր երկրում”»։


Եվ իմ փոխարեն Տերը կհատուցի։ Քո ողորմությունը հավերժ է, Տե՜ր, Մի՛ անտեսիր ձեռքիդ գործերը։


Այն օրը, երբ Զորությունների Տիրոջ բարկությունը վրա հասնի, նրա զայրույթից ու ցասումից երկինքը պիտի մոլեգնի, և երկիրն իր հիմքերից պիտի սասանվի։


կբարձրանամ ամպերից էլ վեր, կնմանվեմ Բարձրյալին”։


Ծովափնյա անապատի տեսիլք։ Ինչպես անապատով անցնող մրրիկ, նա եկավ անապատային երկրից։


«Իջի՛ր ու նստի՛ր հողին, ո՛վ Բաբելոնի կույս օրիորդ, նստի՛ր գետնին, որովհետև աթոռ չկա, խավարի մե՛ջ մտիր, քաղդեացիների՛ դուստր, դու, որ այլևս չես շարունակելու քնքուշ ու փափկասուն կոչվել։


Ահա մի դղրդոց, որ գալիս է Տիրոջից, նրա բարկությունը մրրկաշարժ պիտի բարձրանա ամբարիշտների վրա, պիտի գա


Երկրի չորս ծագերից չորս հողմ եմ բերելու Ելամի վրա և նրանց ցրիվ եմ տալու այդ չորս հողմերին։ Չի լինելու մի ազգ, որի մոտ չհասնեն Ելամի թափառականները։


«Դառն զայրույթով հարձակվի՛ր նրա վրա և վրեժխնդի՛ր եղիր նրա բնակիչներից։ Սուրն ու ավերածությունը թող հետապնդեն նրան,- ասում է Տերը.- ամեն ինչ արա՛ այնպես, ինչպես պատվիրեցի քեզ։


Կհարձակվեն քեզ վրա, դու կբռնվես, ո՛վ Բաբելոն, և չես իմանա. ահա գտնվեցիր ու բռնվեցիր, որովհետև Տիրոջ դեմ դարձար»։


Հրամա՛ն տվեք ամենքին՝ գնալու Բաբելոնի վրա, բոլոր աղեղնավորներին, թե՝ «Բանա՛կ դրեք դրա շուրջը, որպեսզի ոչ ոք այդտեղից չփրկվի։ Հատուցե՛ք դրան ըստ իր գործերի, իր ամբողջ կատարածի համեմա՛տ արեք դրան, որովհետև ընդդիմացավ Տիրոջը՝ Իսրայելի սուրբ Աստծուն»։


Այսպես է ասում Զորությունների Տերը. «Բռնության ենթարկվեցին իսրայելացիները, ինչպես և Հուդայի որդիները, բոլորն էլ, ովքեր գերեցին նրանց, բռնությամբ պահեցին ու չկամեցան արձակել նրանց։


Ահա ես ոտքի պիտի հանեմ և հյուսիսի երկրից բաբելացիների վրա պիտի բերեմ մեծամեծ ազգերի բազմություններ, որոնք ճակատ պիտի կազմեն նրա շուրջը, և նա պիտի գրավվի նույնքան հաստատ, որքան հմուտ պատերազմողի նետը, որ չի վրիպում։


Եվ եթե Բաբելոնը միչև իսկ երկինք բարձրանա և այնտեղ հաստատվի ամրությամբ, միևնույն է, իմ կողմից կործանողներ պիտի գան նրա համար»,- ասում է Տերը։


Երեմիան մի մատյանի մեջ նկարագրեց այն բոլոր չարիքները, որ գալու էին Բաբելոնի վրա, այսինքն՝ Բաբելոնի մասին գրված այս բոլոր բաները։


Բայց բարկությամբ ջարդվեց ու գետնին տապալվեց։ Խորշակը նրա ճյուղերը չորացրեց։ Այսպիսով նրանից վրեժ լուծվեց, և նրա զորավոր գավազանը չորացավ։ Կրակն էլ ճարակեց այն։


քանի որ նա եղբայրների մեջ կզատորոշի, Տերը նրա վրա անապատից խորշակի հողմ կբերի, կցամաքեցնի նրա առվակները և կավերի նրա աղբյուրները։ Դա կչորացնի նրա երկիրը և նրա ցանկալի բոլոր անոթները»։


Կլինի՞, որ փող հնչի քաղաքում, և ժողովուրդը չխռովվի. քաղաքում չարիքներ լինեն, և Տերն արած չլինի։


և ասաց նրան. «Գնա՛ և խոսի՛ր այն երիտասարդի հետ և ասա՛. “Պտղալից Երուսաղեմը կբարեկարգվի իր մեջ եղող անասունի և մարդկանց բազմության պատճառով։


Եվ գետնին ընկնելով՝ լսեց մի ձայն, որ իրեն ասում էր. «Սավո՜ւղ, Սավո՜ւղ, ինչո՞ւ ես հալածում ինձ»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ