Սաղմո՛ս ասացեք Տիրոջը, ո՛վ նրա սրբեր, Նրան գոհությո՛ւն մատուցեք իբրև հիշատակ նրա սրբությանը։
ԵՍԱՅԻ 2:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ նաև Լիբանանի բոլոր բարձր ու սլացիկ մայրիների դեմ և Բասանի բոլոր կաղնի ծառերի դեմ, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Լիբանանի բոլոր եղևնիների դեմ՝ բարձր ու բարձրացած, և Բասանի բոլոր կաղնիների դեմ, |
Սաղմո՛ս ասացեք Տիրոջը, ո՛վ նրա սրբեր, Նրան գոհությո՛ւն մատուցեք իբրև հիշատակ նրա սրբությանը։
Անգամ Լիբանանի ծառերը ցնծում են քեզ համար, Լիբանանի մայրիներն ասում են. “Այն օրից, երբ դու ընկար, անտառահատները մեզ չեն դիպել”։
Սուգ արեց և տկարացավ երկիրը, Լիբանանն ամոթահար եղավ, Սարոնը մարգագետնի դաշտի վերածվեց, Գալիլեան և Կարմելոսը մերկացան։
Ինչո՞ւ պատգամաբերների միջոցով նախատինք հասցրիր Տիրոջը։ Դու ասում էիր՝ “Իմ կառքերի բազմությամբ լեռների բարձունքը, Լիբանանի ծայրերը ելա, կոտորեցի նրա բարձր մայրիները, նրա գեղեցիկ նոճիները և մտա նրա անտառի ամենաբարձր կողմերը,
Բասանի փայտից նավերիդ թիերն են պատրաստվել, փղոսկրից քո մեհյաններն են շինվել, քետիմացիների կղզիների շինանյութերից՝ անտառներով շրջապատված ապարանքներդ,