Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՍԱՅԻ 14:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

8 Անգամ Լիբանանի ծառերը ցնծում են քեզ համար, Լիբանանի մայրիներն ասում են. “Այն օրից, երբ դու ընկար, անտառահատները մեզ չեն դիպել”։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

8 Նաև եղևնիներն են ուրախանում քեզ համար, Լիբանանի մայրիներն էլ։ “Քանի որ դու ընկել ես, փայտահատը վեր չի բարձրացել մեզ կտրելու համար”։

Տես գլուխը Պատճենել




ԵՍԱՅԻ 14:8
5 Խաչաձեւ Հղումներ  

Նրա կործանման աղմուկից ազգերը ցնցվեցին, երբ գուբ իջածների հետ նրան էլ գերեզման իջեցրի։ Եվ սանդարամետում մխիթարեցին նրան բերկրալից դրախտի բոլոր ծառերը, Լիբանանի ընտիր ու գեղեցիկ ջրարբի ծառերը։


Թող ողբան նոճիները, որովհետև մայրիները տապալվեցին, և մեծապես թշվառացան մեծամեծները։ Ողբացե՛ք, Բասանի՛ կաղնիներ, որովհետև քանդվեց ծառախիտ անտառը։


Սաղմո՛ս ասացեք Տիրոջը, ո՛վ նրա սրբեր, Նրան գոհությո՛ւն մատուցեք իբրև հիշատակ նրա սրբությանը։


Ինչո՞ւ պատգամաբերների միջոցով նախատինք հասցրիր Տիրոջը։ Դու ասում էիր՝ “Իմ կառքերի բազմությամբ լեռների բարձունքը, Լիբանանի ծայրերը ելա, կոտորեցի նրա բարձր մայրիները, նրա գեղեցիկ նոճիները և մտա նրա անտառի ամենաբարձր կողմերը,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ