ԵՍԱՅԻ 19:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Գետերն ու գետերի ջրադարձները քաշվելու են, հավաքված բոլոր ջրերը ցամաքելու են, և բոլոր մարգագետինները, եղեգի ու կնյունի բոլոր խիտ թավուտներն ու լոռամարգերը, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Գետակները պիտի նեխեն, Եգիպտոսի վտակները պիտի բարակեն և չորանան, պիտի փտեն եղեգն ու պրտուն։ |
Չի՞ հնձվելու այն, մինչ իր արմատների վրա է. եթե ամեն խոտ մինչև հագեցում չոռոգվի, չի՞ չորանա։
Երբ այլևս չէին կարողանում թաքցնել, նրա մայրն առավ եղեգյա մի զամբյուղ, ծեփեց այն կպրաձյութով, մանկանը դրեց դրա մեջ և գետափին՝ ծանծաղուտ մի տեղում, թողեց։
Եվ գետի մեջ եղած ձկները կսատկեն, գետը կնեխի, և եգիպտացիները չեն կարողանա գետից ջուր խմել”»։
Նեմերիմի ջուրը պիտի պակասի ու ցամաքի, նրա խոտը պիտի չորանա, և այնտեղ դալար բույս չի լինելու.
որ ընծաներ էր ուղարկում ծովով և մագաղաթյա հրովարտակներ՝ ջրերի կոհակների վրայով, որպեսզի արագընթաց սուրհանդակները գնան գոռոզացած ազգի մոտ, ազգ, որ օտար է ու չար, և դրանից ավելին ոչ ոք չի կարող լինել, ազգ, որ անհույս է ու ոտքի տակ տրված։ Եվ այժմ ամբողջ երկրի գետերն
Բաժի՛ն պատրաստիր, քնա՛ր լարիր, Ովնի՛ բաժնեմաս. նա, որ բնակվում է գետերի մեջ, և ջրերը շրջապատել են նրան, որի սկիզբը ծովն է, և ջրերը՝ նրա պարիսպը։