Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՍԱՅԻ 19:6 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

6 Գետակները պիտի նեխեն, Եգիպտոսի վտակները պիտի բարակեն և չորանան, պիտի փտեն եղեգն ու պրտուն։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

6 Գետերն ու գետերի ջրադարձները քաշվելու են, հավաքված բոլոր ջրերը ցամաքելու են, և բոլոր մարգագետինները, եղեգի ու կնյունի բոլոր խիտ թավուտներն ու լոռամարգերը,

Տես գլուխը Պատճենել




ԵՍԱՅԻ 19:6
10 Խաչաձեւ Հղումներ  

Ես ջրհոր փորեցի ու ջուր խմեցի Եվ իմ ոտքերի ներբաններով Եգիպտոսի բոլոր առուները ցամաքեցրի"։


Մի՞թե պրտուն առանց տիղմի կմեծանա, կնյունն առանց ջրի կաճի։


Եվ ես փորեցի և օտար ջրերը խմեցի Եվ իմ ոտքերի թաթերով չորացրի Եգիպտոսի բոլոր գետերը”։


Գետի մեջ եղած ձկները կսատկեն, գետը կնեխի, և եգիպտացիները կզզվեն գետից ջուր խմել”»։


Երբ այլևս չկարողացավ նրան թաքցնել, նրա համար վերցրեց եղեգից մի տապանակ, կուպրով և ձյութով ծեփեց, տղային դրեց նրա մեջ և տապանակը դրեց գետի եզերքին՝ շամբերի մեջ։


որ սուրհանդակներ է ուղարկում ծովով ջրերի երեսին պապիրուսե նավերով։ Ո՛վ արագընթաց պատգամաբերներ, գնացե՛ք այն ազգի մոտ, որ բարձրահասակ է և ողորկամաշկ, այն ժողովրդի, որը սարսափազդու է մոտ թե հեռու, մի ազգ, որը հզոր է և հպատակեցնող, և որի երկիրը գետերը բաժան-բաժան են անում։


Նեմերիմի ջրերը ցամաքելու են, խոտը չորանալու է, դալարը՝ վերանալու. կանաչ բույս չի մնալու։


Եվ ահա գետից դուրս ելան գեղեցիկ տեսքով ու պարարտ մարմնով յոթ երինջներ և արածում էին եղեգների մեջ։


Մի՞թե դու Նով-Ամոնից լավ ես, որ գտնվում էր Նեղոսի վրա ու շրջապատված էր ջրերով, որի խրամը ծովն էր, ծովը՝ նրա պարիսպը։


Նա դեռ իր դալարության մեջ, չկտրված՝ ամեն խոտից առաջ կչորանա։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ