Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵՍԱՅԻ 37:25 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

25 կամուրջ գցեցի և ցամաքեցրի ջրերն ու բոլոր ջրավազանները”։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

25 Ես ջրհոր փորեցի ու ջուր խմեցի Եվ իմ ոտքերի ներբաններով Եգիպտոսի բոլոր առուները ցամաքեցրի"։

Տես գլուխը Պատճենել




ԵՍԱՅԻ 37:25
8 Խաչաձեւ Հղումներ  

Ադերի որդին նրա մոտ մարդ ուղարկեց և ասաց. «Այսպես և այսպես թող անեն ինձ աստվածները և ավելին թող անեն, եթե Սամարիայի հողը բավի իմ հետևակի բոլոր զինվորներին մեկ բռաչափով»։


Արդարև, նա ասաց. «Իմ զորությամբ կկատարեմ և իմ իմաստությամբ ու խելքով կվերացնեմ ազգերի սահմանները, կհափշտակեմ նրանց հարստությունը, կցնցեմ շեն քաղաքները,


իմ բազկով կհարձակվեմ բոլոր երկրների վրա, ինչպես բնի վրա, և թռչնի լքված ձվերի պես բոլորին ձեռքս կառնեմ. ոչ ոք իմ ձեռքից չի փրկվի, ոչ ոք ինձ չի ընդդիմանա, բերանը չի բացի և ծպտուն չի հանի»։ Այսպես ասաց Տերը.


Եգիպտացիները ծովափնյա ջրակույտերից են խմելու, որովհետև գետը նվազելու և ցամաքելու է։


Գետերն ու գետերի ջրադարձները քաշվելու են, հավաքված բոլոր ջրերը ցամաքելու են, և բոլոր մարգագետինները, եղեգի ու կնյունի բոլոր խիտ թավուտներն ու լոռամարգերը,


Ռափսակը նրանց ասաց. «Մի՞թե միայն ձեր տիրոջ մոտ կամ ձեզ մոտ է ուղարկել ինձ իմ տերը, որ խոսեմ այս բաները, և ո՞չ արդյոք այն մարդկանց մոտ, որոնք նստում են այդ պարսպի վրա, որպեսզի ձեզ հետ միասին չուտեն իրենց աղբը և չխմեն իրենց մեզը»։


Այն երկիրը, ուր դուք մտնելու եք՝ ժառանգելու, նման չէ եգիպտացիների երկրին, որտեղից դուք դուրս եկաք, որտեղ երբ սերմը ցանում էիք, պետք է ջրեիք ու տքնաջան աշխատեիք ձեր ոտքերով, ինչպես բանջարանոցը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ