Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵՍԱՅԻ 15:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

6 Նեմերիմի ջուրը պիտի պակասի ու ցամաքի, նրա խոտը պիտի չորանա, և այնտեղ դալար բույս չի լինելու.

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

6 Նեմերիմի ջրերը ցամաքելու են, խոտը չորանալու է, դալարը՝ վերանալու. կանաչ բույս չի մնալու։

Տես գլուխը Պատճենել




ԵՍԱՅԻ 15:6
11 Խաչաձեւ Հղումներ  

Հանդում եղնիկները ձագ ծնեցին, սակայն թողեցին իրենց ձագերին, որովհետև բուսականություն չկար.


Եսեբոնի աղաղակը հասավ մինչև Ելելա և մինչև Հասսա. նրանց քաղաքները, Սեգովրից մինչև Որովնայիմ, իրենց ձայնը բարձրացրին և գուժեցին մինչև Սաղես, որովհետև Եբերիմի ջուրն անգամ խորշակի տապից ցամաքեց։


Նրա առջևից լափող կրակ է, նրա հետևից՝ բորբոքված բոց. նրա առջևում երկիրը որպես վայելչության դրախտ է, իսկ նրա հետևում՝ ավերված դաշտ. և փրկվող չի լինի նրանից։


«Ատարովթը, Դեբովնը, Հազերը, Նամբրան, Եսեբոնը, Եղեաղեթը, Սեբաման, Նաբավը և Բեանը՝


Կառուցեցին նաև Նամբրանը, Բեթառանը. ամուր քաղաքներ ու հոտերի գոմեր։


և Եմակում [𝕸 հովտում] Բեթարամը, Բեթնամրան, Սոկքովթն ու Սափովնը՝ Եսեբոնի արքա Սեհովնի թագավորության մնացած մասը։ Սահմանը Հորդանան գետն է, մինչև Քեներեթի ծովեզերքը, Հորդանան գետի արևելյան կողմը։


Առաջին հրեշտակը հնչեցրեց փողը, և եղան կարկուտ ու արյունով խառնված հուր, ու գցվեց երկրի վրա ու այրեց երկրի մեկ երրորդ մասը և ծառերի մեկ երրորդ մասը, ինչպես նաև ամբողջ դալար խոտը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ