Դրա համար Հերոբովամի տան վրա չարիք պիտի բերեմ, Հերոբովամի տնից մինչև վերջ պիտի բնաջնջեմ բոլոր արուներին, Իսրայելի մեջ ապրող ստրուկ ու ազատ մարդկանց, Հերոբովամի տունը պիտի ավլեմ այնպես, ինչպես աղբն են ավլում, մինչև որ իսպառ ոչնչացնեմ այն։
ԵՍԱՅԻ 14:23 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ «Բաբելոնն ավերակ պիտի դարձնեմ, որ այնտեղ ոզնիները բնակվեն, և նա ոչնչության վերածվի. այն տիղմի խորխորատ պիտի դարձնեմ, որ կորչի»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ «Ես այն դարձնելու եմ ոզնիների ստացվածք և ճահճուտ։ Ես այն ավլելու եմ բնաջնջման ավելով»,- ասում է Զորությունների Տերը։ |
Դրա համար Հերոբովամի տան վրա չարիք պիտի բերեմ, Հերոբովամի տնից մինչև վերջ պիտի բնաջնջեմ բոլոր արուներին, Իսրայելի մեջ ապրող ստրուկ ու ազատ մարդկանց, Հերոբովամի տունը պիտի ավլեմ այնպես, ինչպես աղբն են ավլում, մինչև որ իսպառ ոչնչացնեմ այն։
Երուսաղեմը Սամարիայի և Աքաաբի տան օրը պիտի գցեմ։ Երուսաղեմը պիտի այնպես մաքրեմ իր բնակիչներից, ինչպես մի դյուրաբեկ անոթ, որ մաքրում ու երեսի վրա շուռ են տալիս։
Այնտեղ հավիտյանս հավիտենից բնակվող չպիտի լինի, բազմաթիվ ցեղեր այլևս այնտեղ մուտք չպիտի գործեն, արաբացիներն այլևս այնտեղով չպիտի անցնեն, հովիվներն այնտեղ այլևս հանգիստ չպիտի առնեն։
Հասել է նրա ժամանակը, բացե՛ք նրա շտեմարանները, խուզարկե՛ք նրան քարայրների պես և սպանե՛ք նրան. թող նրանից մնացորդներ չլինեն։
Արդարև, հյուսիսից նրա վրա հարձակվեց մի ազգ, որը նրա երկիրն ավերակ պիտի դարձնի, և ոչ ոք չպիտի բնակվի այնտեղ՝ մարդուց մինչև անասուն, որովհետև բոլորը պիտի քանդվեն ու գնան»։
կասես. “Տե՛ր, դու խոսեցիր այս վայրի մասին, որ բնաջնջես սա, որ այստեղ այլևս բնակիչ չմնա՝ մարդուց մինչև անասուն, որ հավիտյան ամայություն լինի”։
և կարածեն նրա մեջ հոտերն ու երկրի բոլոր գազանները, գետնառյուծներն ու ոզնիները կբնակվեն նրա հարկերում, գազանները կոռնան նրա նկուղներում, և ագռավները՝ նրա դռների վրա, քանի որ մայրու պես է նրա բարձրությունը»։
Մի երկրորդ հրեշտակ եկավ նրա հետևից ու ասաց. «Ընկա՜վ, ընկա՜վ մեծն Բաբելոնը, որն իր ցասումի ու պոռնկության գինով արբեցրեց բոլոր ազգերին»։
Նա աղաղակեց բարձր ձայնով և ասաց. «Ընկա՜վ, ընկա՜վ մեծ Բաբելոնը, որ եղել էր բնակավայր դևերի, արգելանոց ամեն տեսակ պիղծ ոգիների ու ամուր բանտ ամեն տեսակ անմաքուր և ատելի չարքերի,