Դրա համար Հերոբովամի տան վրա չարիք պիտի բերեմ, Հերոբովամի տնից մինչև վերջ պիտի բնաջնջեմ բոլոր արուներին, Իսրայելի մեջ ապրող ստրուկ ու ազատ մարդկանց, Հերոբովամի տունը պիտի ավլեմ այնպես, ինչպես աղբն են ավլում, մինչև որ իսպառ ոչնչացնեմ այն։
ԵՍԱՅԻ 14:22 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ «Պիտի ելնեմ նրանց դեմ,- ասում է Զորությունների Տերը,- պիտի կորցնեմ նրանց անունը, նրանց զարմն ու զավակը»։ Այսպես է ասում Զորությունների Տերը. Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ «Ես վեր եմ կենալու նրանց դեմ,- ասում է Զորությունների Տերը,- և Բաբելոնից ջնջելու եմ նրա անունն ու մնացորդը, նրա զարմն ու սերունդը»,- ասում է Տերը։ |
Դրա համար Հերոբովամի տան վրա չարիք պիտի բերեմ, Հերոբովամի տնից մինչև վերջ պիտի բնաջնջեմ բոլոր արուներին, Իսրայելի մեջ ապրող ստրուկ ու ազատ մարդկանց, Հերոբովամի տունը պիտի ավլեմ այնպես, ինչպես աղբն են ավլում, մինչև որ իսպառ ոչնչացնեմ այն։
Ես քո ողորմության վրա եմ հույսս դնում, Տե՜ր. Սիրտս ցնծաց քո տված փրկությամբ։ Պիտի օրհնեմ Տիրոջը՝ իմ բարերարին, Սաղմոս պիտի ասեմ Բարձրյալ Տիրոջ անվանը։
որ գան հեռու երկրից, երկնային հաստատության ծայրերից։ Հասել է Տերն իր սպառազեններով՝ բնաջնջելու ամբողջ աշխարհը։
ու տեսա, որ գալիս է նույն հեծյալը՝ երկձի կառքով, ձայն տալով և ասելով. «Ընկավ, կործանվեց Բաբելոնը, նրա բոլոր արձաններն ու կուռքերը գետնին տապալվեցին»։
Այսպես է ասում Տերը՝ Աստված, Իսրայելի Սուրբը, որ փրկելու է ձեզ. «Ձեզ համար Բաբելոն կուղարկեմ, բոլորին տեղահան կանեմ ու փախստական կդարձնեմ, և քաղդեացիները նավերով պաշարման մեջ կառնվեն։
Արդարև, հյուսիսից նրա վրա հարձակվեց մի ազգ, որը նրա երկիրն ավերակ պիտի դարձնի, և ոչ ոք չպիտի բնակվի այնտեղ՝ մարդուց մինչև անասուն, որովհետև բոլորը պիտի քանդվեն ու գնան»։
Եվ Տերը հրաման կտա քեզ համար, և քո անունով այլևս չի սերմանվի. «Քո աստծու տնից կվերացնեմ քանդակները և ձուլածո կուռքերը քեզ համար գերեզման կդարձնեմ»։