Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՆԱՈՒՄ 1:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

14 Եվ Տերը հրաման կտա քեզ համար, և քո անունով այլևս չի սերմանվի. «Քո աստծու տնից կվերացնեմ քանդակները և ձուլածո կուռքերը քեզ համար գերեզման կդարձնեմ»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

14 Տերը քո մասին հրամայել է. քո անունը շարունակող սերունդ չի լինի, քո աստվածների տնից պիտի վերացնեմ քանդակած և ձուլածո բոլոր կուռքերը, քո գերեզմանը պիտի պատրաստեմ, որովհետև դու անարգ եղար։

Տես գլուխը Պատճենել




ՆԱՈՒՄ 1:14
21 Խաչաձեւ Հղումներ  

Եվ մինչ նա երկրպագում էր իր Նեսրաք աստծու տանը, նրա որդիներ Ադրամելեքն ու Սարասարը նրան սրով հարվածեցին և Արարատի երկիրը փախան։ Նրա փոխարեն թագավորեց իր որդին՝ Ասորդանը։


Տերը հրեշտակ ուղարկեց և բնաջնջեց Ասորեստանի արքայի բանակում գտնվող բոլոր հզոր պատերազմողներին, իշխաններին ու զորագլուխներին։ Սենեքերիմը ամոթապարտ վերադարձավ իր երկիրը, գնաց իր աստծու տունը, և իր հարազատ որդիներն այնտեղ սրով սպանեցին նրան։


Նրա հիշատակը կորչելու է երկրի երեսից, նրա անունը չի հիշվելու հրապարակներում։


Թող լեռները քո ժողովրդին խաղաղություն բերեն, Եվ բլուրները՝ արդարություն։


Այդ գիշեր ես պիտի անցնեմ եգիպտացիների ողջ երկրով և պիտի հարվածեմ եգիպտացիների երկրի բոլոր անդրանիկներին՝ մարդկանցից մինչև անասուն։ Եվ եգիպտացիների բոլոր աստվածներից վրեժ պիտի լուծեմ, որովհետև ես եմ Տերը։


Արդարների հիշատակը պիտի ներբողվի, իսկ ամբարիշտների անունը պիտի ջնջվի։


Ահավասիկ Տերը, բազմած թեթև ամպի վրա, գալու է Եգիպտոս. եգիպտացիների կուռքերը նրա ահից պիտի դողան, նրանց սրտերը պիտի հուսալքվեն։


Թող հեռվում գտնվողները լսեն, ինչ որ արեցի, և մոտ եղողները ճանաչեն իմ զորությունը»։


«Պատմե՛ք ազգերին, լո՛ւր տվեք, նշա՛ն արեք, լսելի՛ դարձրեք, մի՛ ծածկեք, ասացե՛ք. “Բաբելոնը գրավվեց, Բելը՝ այդ փափկասունն ու անվախը, ամոթով մնաց, Մերոդաքը մատնվեց, խայտառակվեցին նրա կուռքերը, ամոթահար եղան նրա աստվածները”։


Ես պիտի կործանեմ ձեր արձանները, պիտի խորտակեմ ձեր փայտյա ձեռակերտ կուռքերը։ Ձեր դիակները պիտի նետեմ ձեր ջարդուփշուր եղած կուռքերի բեկորների վրա, և իմ հոգին պիտի խորշի ձեզնից։


Կոչնչացնեմ քո պաշտամունքային փայտե սյուները քո միջից և կկործանեմ քո քաղաքները,


բարկությամբ ու ցասումով վրեժխնդիր կլինեմ ազգերից, քանի որ չլսեցին»։


Քո տան համար ամոթ խորհեցիր, ոչնչացրիր բազում ժողովուրդների, և քո անձը մեղանչեց.


Ինչպես ասել եմ իրեն, իր որդիների գործած անօրենությունների համար մինչև վերջ իր սերնդից վրեժ պիտի լուծեմ, որովհետև իր որդիներն Աստծուն անարգում էին, իսկ նա նրանց չէր հանդիմանում։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ