Երկրի բոլոր աստվածներից ո՞ր մեկը կարողացավ իր երկիրն իմ ձեռքից փրկել, որ Տերը Երուսաղեմը փրկի իմ ձեռքից”»։
ԵԼՔ 5:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ փարավոնն ասաց. «Ո՞վ է նա, որի ձայնին անսալով՝ արձակեմ Իսրայելի որդիներին։ Ես չեմ ճանաչում Տիրոջը և Իսրայելին չեմ արձակի»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Փարավոնն ասաց. «Ո՞վ է Տերը, որ անսամ նրա խոսքերին և թողնեմ Իսրայելին. Տիրոջը չեմ ճանաչում և Իսրայելին էլ թույլ չեմ տալիս»։ |
Երկրի բոլոր աստվածներից ո՞ր մեկը կարողացավ իր երկիրն իմ ձեռքից փրկել, որ Տերը Երուսաղեմը փրկի իմ ձեռքից”»։
Իմ հայրերի կոտորած այդ ազգերի բոլոր աստվածներից ո՞ր մեկը կարողացավ փրկել իր ժողովրդին իմ ձեռքից, որ ձեր Աստվածը կարողանա ձեզ փրկել իմ ձեռքից։
Արդ, Եզեկիան թող ձեզ չխաբի, թող ձեզ դրանով չհուսադրի։ Մի՛ հավատացեք նրան, քանի որ բոլոր ազգերի ու թագավորությունների աստվածները չկարողացան իրենց ժողովուրդներին փրկել իմ և իմ նախնիների ձեռքից. ձեր Աստվածն էլ ձեզ չի փրկի իմ ձեռքից”»։
Երուսաղեմի Աստծու մասին նա այնպես խոսեց, ինչպես կխոսեր երկրի ժողովուրդների՝ մարդու ձեռքով կերտված աստվածների մասին։
Հրաշքներ գործեցիր Եգիպտոսում փարավոնի, նրա բոլոր ծառաների և նրա երկրի ողջ ժողովրդի վրա, որովհետև իմացար, որ հպարտացավ քո ժողովրդի վրա, և փառավորեցիր քո անունը մինչև այսօր։
Տերն իր սուրբ տաճարում է, Տիրոջ գահը՝ երկնքում։ Նրա աչքերը տնանկներին են նայում, Իսկ արտևանունքները քննում են մարդկանց որդիներին։
Նայի՛ր և լսի՛ր ինձ, Տե՛ր, Աստվա՜ծ իմ։ Տե՜ր, լո՛ւյս տուր աչքերիս, Որ երբեք չննջեմ մահվամբ,
Դպրապետին։ Սաղմոս Դավթի Ո՛վ Տեր, ո՞վ պիտի ապրի քո վրանում, Կամ ո՞վ պիտի բնակվի քո սուրբ լեռան վրա։
Եվ ես գիտեմ, որ եգիպտացիների արքան չի թողնելու ձեզ մեկնելու, եթե մի հզոր ձեռք իրեն չստիպի։
Տերն այսպես է ասում. “Բայց դու պիտի իմանաս, որ ես եմ Տերը. ահա ես իմ ձեռքի գավազանով կհարվածեմ գետի ջրին, և այն կվերածվի արյան։
Չլինի թե հարստանամ և ստեմ ու ասեմ. «Ո՞վ է ինձ տեսնում». կամ աղքատանամ ու գողանամ և երդվեմ իմ Աստծով։
«Հարբեցրե՛ք նրան, որովհետև նա հոխորտաց Տիրոջ դեմ. Մովաբը թող ծափ տա, որպեսզի ինքն էլ խայտառակ լինի։
Եվ քանի որ չուզեցին Աստծուն պահել իրենց ճանաչողության մեջ, Աստված նրանց հանձնեց անարգ մտքերի, որ անվայել բաներ անեն՝
կրակի բոցով՝ պատժելու նրանց, ովքեր չեն ճանաչում Աստծուն և չեն հնազանդվում մեր Տեր Հիսուս Քրիստոսի Ավետարանին։
Վախճանվեց նաև այդ ամբողջ սերունդը։ Դրանից հետո եկավ ուրիշ սերունդ, որ չէր ճանաչում ո՛չ Տիրոջը և ո՛չ էլ այն գործերը, որ նա արել էր Իսրայելի մեջ։
Նա ըմբոստացավ և Դավթի ծառաներին պատասխան տվեց՝ ասելով. «Ո՞վ է Դավիթը, կամ Հեսսեի որդին ո՞վ է։ Այս օրերին շատացել են իրենց տերերից փախած թափառական ծառաները։