Արդ, իջնեմ տեսնելու, թե ինձ հասած բողոքը համապատասխանո՞ւմ է իրականությանը, թե՞ ոչ։ Ցանկանում եմ այդ ճշտել»։
ԵԼՔ 33:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Տերն ասաց Մովսեսին. «Ասա՛ Իսրայելի որդիներին. “Դուք խստապարանոց ժողովուրդ եք։ Զգո՛ւյշ եղեք, որ այլ պատուհաս չբերեմ ձեր գլխին և կոտորեմ ձեզ։ Արդ, հանե՛ք ձեր շքեղ պատմուճանները, ձեր զարդերը, և ցույց կտամ ձեզ, թե ի՛նչ եմ անելու ձեզ”»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ որովհետև Տերն ասել էր Մովսեսին. «Ասա՛ Իսրայելի որդիներին. “Դուք խստապարանոց ժողովուրդ եք. եթե մի րոպե ձեզ հետ վեր գնամ, բնաջինջ կանեմ ձեզ։ Հիմա ձեր վրայից հանե՛ք ձեր զարդերը, որպեսզի տեսնեմ, թե ի՛նչ եմ անելու ձեզ”»։ |
Արդ, իջնեմ տեսնելու, թե ինձ հասած բողոքը համապատասխանո՞ւմ է իրականությանը, թե՞ ոչ։ Ցանկանում եմ այդ ճշտել»։
Եվ ասաց. «Ձեռք մի՛ տուր պատանուն և նրան մի՛ վնասիր, որովհետև այժմ իմացա, որ դու երկյուղ ունես Աստծու նկատմամբ և ինձ համար չխնայեցիր նույնիսկ քո սիրելի որդուն»։
Իզուր կլինի ուրիշներին ձայն տալն ու աղերսելը, որովհետև անօրենությամբ են շարժվել, խեղճերին խոտորեցրել.
Այն օրը Զորությունների Տերը կանչեց լաց ու կոծ անելու, ողբալու, մազերը պոկոտելու և քուրձ հագնելու։
Իմ ժողովրդի դստեր մեղքերն ավելի շատացան, քան կործանված Սոդոմի անօրենությունները. նրանք փութով վեր էին կենում, բայց նրանց ձեռքերի վաստակը ոչ մի տեղ չէր երևում։
«Եվ արդ, ասում է Տերը՝ ձեր Աստվածը, դարձե՛ք ինձ ձեր ամբողջ սրտով, պահքով, լալով ու կոծելով։
Կամակորնե՛ր, սրտով ու ականջով անթլփատնե՛ր, դուք միշտ հակառակ եք Սուրբ Հոգուն. ինչպես որ ձեր հայրերն էին, այնպես էլ դուք։
Հիշի՛ր այն ամբողջ ճանապարհը, որով Տերը քեզ առաջնորդեց անապատի միջով, որպեսզի քեզ տանջելով փորձի ու իմանա, թե ի՛նչ կա քո սրտում, պահո՞ւմ ես նրա պատվիրանները, թե՞ ոչ։