Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱՅԻ ՈՂԲԵՐԸ 4:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

6 Իմ ժողովրդի դստեր մեղքերն ավելի շատացան, քան կործանված Սոդոմի անօրենությունները. նրանք փութով վեր էին կենում, բայց նրանց ձեռքերի վաստակը ոչ մի տեղ չէր երևում։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

6 Եվ իմ ժողովրդի դստեր անօրենությունը Սոդոմի մեղքից մեծ եղավ, որ հանկարծակի հիմնահատակ եղավ, և ոչ մեկը նրան չօգնեց։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱՅԻ ՈՂԲԵՐԸ 4:6
14 Խաչաձեւ Հղումներ  

Այն ժամանակ Տերը երկնքից ծծումբ և հուր թափեց Սոդոմի ու Գոմորի վրա,


կործանեց այդ քաղաքներն ու դրանց ամբողջ շրջակայքը, ոչնչացրեց քաղաքների բոլոր բնակիչներին ու հողի ողջ բուսականությունը։


Նույն բախտին պիտի արժանանան ժողովուրդը և քահանան, ծառան և տերը, աղախինը և տիրուհին, գնողն ու վաճառողը, փոխատուն և փոխառուն, պարտապանը և պարտատերը։


Թող այդ մարդը դառնա այն քաղաքների պես, որոնք Տերը բարկությամբ կործանեց և չզղջաց. թող նա առավոտները բոթ լսի, իսկ միջօրեի ժամին՝ աղաղակ,


Երուսաղեմի մարգարեների մեջ ավելի զարհուրելի բաներ տեսա, քանզի նրանք շնանում ու գնում էին սուտ աստվածների հետևից և զորավիգ դառնում չար ձեռքերին, որպեսզի ոչ մեկը հետ չդառնա իր չար ճանապարհից։ Ամենքն ինձ համար եղան Սոդոմի նման, իսկ նրա բնակիչները՝ Գոմորի»։


Սրից հասած վերքերից ընկածներն ավելի բախտավոր էին, քան սովից մեռածները։ Խումբ-խումբ շարժվում էին վիրավոր մարդիկ։


որովհետև այդ ժամանակ այնպիսի մեծ նեղություն կլինի, որպիսին չի պատահել աշխարհի արարչագործության սկզբից մինչև այժմ և ոչ էլ կպատահի։


Ասում եմ ձեզ, որ սոդոմացիների համար դատաստանի օրն ավելի տանելի պիտի լինի, քան այն քաղաքի համար»։


Այն ծառան, որ գիտի իր տիրոջ կամքը, բայց նրա կամքի համաձայն չի գործում, խիստ կպատժվի։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ