Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՀՈԲ 34:20 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

20 Իզուր կլինի ուրիշներին ձայն տալն ու աղերսելը, որովհետև անօրենությամբ են շարժվել, խեղճերին խոտորեցրել.

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

20 Մի վայրկյանում կմեռնեն։ Մի կեսգիշերի ընթացքում մի ժողովուրդ շփոթվում անցնում է, զորավորներն էլ են անցնում՝ առանց մարդու ձեռք դիպչելու։

Տես գլուխը Պատճենել




ՀՈԲ 34:20
25 Խաչաձեւ Հղումներ  

Եվ ագահությամբ, մտացածին խոսքերով ձեզ պիտի շահագործեն. բայց նրանց դատապարտությունն սկզբից իսկ հայտնի է, և նրանց կործանումը չպիտի ուշանա։


որովհետև դուք ինքներդ ստույգ գիտեք, որ Տիրոջ օրը գալու է այնպես, ինչպես գողն է գալիս գիշերով։


Եվ Տիրոջ հրեշտակն անմիջապես հարվածեց նրան, որովհետև Աստծուն փառք չտվեց, և որդերի կեր դառնալով՝ մեռավ։


Աստված նրան ասաց. “Անմի՛տ, հենց այս գիշեր հոգիդ քեզնից պահանջելու են, իսկ ինչ պատրաստել ես, ո՞ւմն է լինելու”։


Եվ մինչ նա իր Նասրաք աստծու տաճարի մեջ երկրպագում էր իր կուռքին, նրա որդիները՝ Ադրամելեքը և Սարասարը, սրով սպանեցին նրան, և իրենք փախստական գնացին Հայք [𝕸 Արարատի երկիր]։ Իսկ նրա փոխարեն թագավորեց նրա որդին՝ Ասորդանը։


Ապա Տիրոջ հրեշտակը ելավ և Ասորեստանի բանակից հարյուր ութսունհինգ հազարին սպանեց։ Առավոտյան վեր կացան և գտան բոլորի անշունչ դիակները։


այդ պատճառով էլ ձեր մեղքերը ձեզ համար պիտի դառնան այն անառիկ քաղաքի՝ իսկույն խորտակված պարսպի պես, որը գրավված է, և որին հանկարծակի կործանում է հասել։


Քեզ խոստովանողի անձը մի՛ մատնիր գազաններին Եվ մի՛ մոռացիր երբեք քո անտունների հոգիները։


առաջ չտանես գիշերը, որպեսզի ժողովուրդը նրանց փոխարեն դուրս չգա։


Գերության է ուղարկում քահանաներին ու կործանում է երկրի հզորներին։


Դավիթն ասաց. «Կենդանի է Տերը։ Միայն Տերը կարող է պատժել նրան. կա՛մ նրա օրհասը կգա, ու ինքը կմեռնի, կա՛մ թե պատերազմի մեջ կմտնի ու կսպանվի։


Կեսգիշերին մի ձայն լսվեց. “Ահա փեսան գալիս է, վե՛ր կացեք նրան ընդառաջ”։


Պատասխան տվեց հրեշտակը և ասաց ինձ. «Սա Տիրոջ խոսքն է Զորաբաբելին,- ասաց,- ո՛չ մեծ զորությամբ և ո՛չ ուժգնությամբ, այլ իմ Հոգով,- ասում է Ամենակալ Տերը։


Ցավեր պիտի գան վրան՝ ջրի պես, գիշերվա խավարը պիտի ծածկի նրան։


Ինքն է, որ ճանաչում է նրանց գործերը և գիշերվա կվերածի նրանց, ու խորտակվելու են։


Նա է իշխաններին անիշխանության դատապարտում և երկիրն ամայացնում,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ