Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՀՈՎԵԼ 2:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

12 «Եվ արդ, ասում է Տերը՝ ձեր Աստվածը, դարձե՛ք ինձ ձեր ամբողջ սրտով, պահքով, լալով ու կոծելով։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

12 Սակայն հիմա Տերն ասում է. «Ձեր ամբողջ սրտով դեպի ի՛նձ դարձեք՝ ծոմով, լացով ու ողբով։

Տես գլուխը Պատճենել




ՀՈՎԵԼ 2:12
39 Խաչաձեւ Հղումներ  

Դավթի սիրտը ցավեց մարդկանց հաշվառումից հետո։ Դավիթն ասաց Տիրոջը. «Մեծ մեղք գործեցի արվածի համար։ Արդ, ո՜վ Տեր, ների՛ր քո ծառայի մեղքը, քանի որ մեծ հիմարություն արեցի»։


Սուրհանդակները, ըստ թագավորի հրամանի, թագավորի ու իշխանների նամակներով գնացին ամբողջ Իսրայելի ու Հուդայի բնակիչների մոտ և ասացին. «Իսրայելացինե՛ր, դարձե՛ք դեպի Տերը՝ Աբրահամի, Իսահակի և Հակոբի Աստվածը, որ նա էլ դառնա դեպի փրկվածներդ ու Ասորեստանի արքայի ձեռքից ազատվածներդ։


դու լսի՛ր նրանց երկնքից, քավի՛ր քո ծառաների և Իսրայելի՝ քո ժողովրդի մեղքերը, նրանց ցո՛ւյց տուր բարի ճանապարհը, որով պետք է ընթանան, և քո ժողովրդին որպես ժառանգություն տվածդ երկրին անձրև՛ պարգևիր։


Տերն ասաց Մովսեսին. «Ասա՛ Իսրայելի որդիներին. “Դուք խստապարանոց ժողովուրդ եք։ Զգո՛ւյշ եղեք, որ այլ պատուհաս չբերեմ ձեր գլխին և կոտորեմ ձեզ։ Արդ, հանե՛ք ձեր շքեղ պատմուճանները, ձեր զարդերը, և ցույց կտամ ձեզ, թե ի՛նչ եմ անելու ձեզ”»։


Այն օրը Զորությունների Տերը կանչեց լաց ու կոծ անելու, ողբալու, մազերը պոկոտելու և քուրձ հագնելու։


Հակառակության և կռիվների մեջ եք ծոմ պահում և բռնցքահարում տկարին։ Իսկ իմ ինչի՞ն է պետք այդպիսի ծոմապահության օրը. դուք պիտի գաք բողոքեք ինձ, և ես չպիտի լսեմ ձեզ։


Դարձե՛ք, որդինե՛ր, դարձե՛ք, և ես կբուժեմ ձեր վերքերը»։ Նրանք ասացին. «Ահա մենք կանք, քանզի դու ես Տերը՝ մեր Աստվածը։


Թերևս Տիրոջ առաջ նրանց սիրտը գութ ընկնի, և ամենքն իրենց չար ճանապարհներից հետ դառնան, քանզի սաստիկ են զայրույթն ու բարկությունը, որ Տերը խոսեց այդ ժողովրդի մասին»։


«Եթե Իսրայելը վերադառնալու է դեպի ինձ, թող վերադառնա,- ասում է Տերը,- եթե հանուն Երուսաղեմի Աստծու նա իր բերանից դուրս թափի գարշելի կուռքերի անունները, վախենա ինձնից


և ճշմարտությամբ, իրավամբ ու արդարությամբ երդվի՝ “Տերը կենդանի է”, նրանով պիտի օրհնվեն ազգերը և նրանով փառաբանվեն»։


Նրանց ասա՛. “Կենդանի եմ ես,- ասում է Ամենակալ Տերը,- և ամբարիշտի մահը չեմ կամենում, այլ նրա հետ կանգնելն իր չար ճանապարհից ու ապրելը։ Դարձե՛ք, հե՛տ դարձեք ձեր չար ճանապարհից. ինչո՞ւ մեռնեք, ո՛վ տուն Իսրայելի”։


և Տերը՝ Ամենակալ Աստված, կդառնա նրանց հիշատակը։


«Դու քո Աստծուն կդառնաս, ողորմություն և արդարադատություն կպահպանես և ամենայն ժամ կմերձենաս Տիրոջը՝ քո Աստծուն»։


Կկործանվի Սամարիան, որովհետև ընդդիմացավ իր Աստծուն. սրով կընկնեն, նրա կաթնակերները քարի կզարնվեն, և նրա հղիները կպայթեն։


Իրենց նեղության ժամանակ կշտապեն ինձ մոտ ու կասեն. «Դառնանք ու գնանք Տիրոջ՝ մեր Աստծու մոտ. որովհետև նա է մեզ հարվածել, ինքն էլ կբժշկի, վիրավորել է և կվիրակապի մեզ։


Քո՛ւրձ հագեք, ողբացե՛ք, քահանանե՛ր, սո՛ւգ արեք, զոհասեղանի պաշտոնյանե՛ր, մտե՛ք, քուրձո՛վ քնեք, Աստծու պաշտոնյանե՛ր, քանի որ ձեր Աստծու տնից պակասեցին զոհաբերություններն ու պատարագները։


և ասելու քահանաներին, որ Ամենակալ Տիրոջ տանն էին, և մարգարեներին, թե սրբությունը մտա՞վ այնտեղ հինգերորդ ամսում, քանի որ այդ անում էին շատ տարիներ։


«Խոսի՛ր երկրիդ ժողովրդի և քահանաների հետ ու կասես. “Եթե պահք պահեք և կոծ անեք հինգերորդ կամ յոթերորդ ամիսներին, ահա յոթանասուն տարի, մի՞թե ինձ համար պահք պահած կլինեք։


Եվ այժմ աղաչե՛ք ձեր Աստծու երեսը և հաշտեցրե՛ք նրան. ձեր ձեռքով եղավ դա. մի՞թե աչառությամբ որևէ բան կվերցնեմ ձեզնից,- ասում է Ամենակալ Տերը։


այլ նախ բոլոր նրանց, որ Դամասկոսում էին ու Երուսաղեմում և Հրեաստանի բոլոր գավառներում, ապա նաև հեթանոսներին քարոզեցի, որ զղջան և դառնան կենդանի Աստծուն ու ապաշխարության արժանի գործեր անեն։


Երբ Տիրոջ հրեշտակն այս խոսքերն ասաց Իսրայելի բոլոր որդիներին, ժողովուրդը ձայնը բարձրացրեց ու լաց եղավ։


Իսրայելի բոլոր որդիները, ամբողջ ժողովուրդը վեր կացան-եկան Բեթել, նստեցին, լաց եղան Տիրոջ առաջ, ծոմ պահեցին այդ օրը և փրկության ողջակեզներ մատուցեցին Տիրոջ առաջ։


Սամուելը իր խոսքն ուղղեց Իսրայելի ողջ տանը՝ ասելով. «Եթե դուք ձեր ամբողջ սրտով դարձել եք դեպի Տերը, ապա ձեր միջից վերացրե՛ք օտար աստվածներն ու Անտառները [𝕸 Աշտարոտ], ձեր սրտերը պատրաստե՛ք Տիրոջ համար, միայն Նրա՛ն ծառայեք, և Նա կփրկի ձեզ այլազգիների ձեռքից»։


Եվ հավաքվեցին Մասեփայում, ջուր հանեցին ու թափեցին Տիրոջ առջև՝ գետնին, այդ օրը ծոմ պահեցին և ասացին. «Մեղանչել ենք Տիրոջ առաջ»։ Եվ Սամուելը Մասեփայում դատեց Իսրայելի որդիների տարաձայնությունները։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ