ԵԼՔ 32:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հեսուն, լսելով աղաղակող ժողովրդի ձայնը, Մովսեսին ասաց. «Բանակատեղիից պատերազմի ձայն է գալիս»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հեսուն, լսելով աղաղակող ժողովրդի ձայնը, ասաց Մովսեսին. «Բանակատեղիում պատերազմի ձայն կա»։ |
Իսկ երբ հնչում է փողը, «վաշ-վա՜շ» է կանչում։ Հեռվից է առնում պատերազմի հոտը՝ սուրալով ու փնչացնելով։
Մովսեսն ասաց Հեսուին. «Ուժեղ տղամարդի՛կ ընտրիր և առավոտյան վեր կենալով՝ պատերազմի՛ր ամաղեկացիների դեմ։ Ես կգամ ու կկանգնեմ բլրի գագաթին, և Աստծու գավազանը կլինի իմ ձեռքին»։
Մովսեսն ասաց. «Ո՛չ հարձակվողների կոչեր են և ո՛չ էլ պարտվածների աղաղակ։ Այլ գինուց ընդարմացած մարդկանց ձայնն եմ ես լսում»։
Առավոտյան վեր կենալով՝ նա ողջակեզներ մատուցեց, ինչպես նաև փրկության զոհեր։ Ժողովուրդը նստեց ուտելու և ըմպելու, ապա վեր կացավ պարելու։
Զորությունների Տերը երդվեց իր բազկով. «Քեզ լցնելու եմ զորքով՝ իբրև մորեխով, նրանք իջնելու են քեզ մոտ և աղաղակ են բարձրացնելու քեզ վրա»։
Կրակ կբորբոքեմ Հռաբայի պարիսպների վրա, և պատերազմի օրն աղաղակով կուտի նրա հիմքերը, և կսասանվի իր վախճանի օրը»։
«Կրակ կուղարկեմ Մովաբի վրա, և կրակը կուտի նրա քաղաքների հիմքերը, և կմեռնի Մովաբը տկարության մեջ, աղաղակով և փողի ձայնով։
Իսկ ժողովրդին Հեսուն պատվիրեց և ասաց. «Մի՛ աղաղակեք, թող ոչ ոք չլսի ձեր ձայնը, և ոչ մի խոսք դուրս չգա ձեր բերանից, մինչև այն օրը, երբ ես ինքս կազդարարեմ ձեզ աղաղակել, և ապա կաղաղակեք»։
Յոթերորդ անգամ պտտվելիս քահանաները հնչեցրին փողերը, և Հեսուն ասաց Իսրայելի որդիներին. «Այժմ աղաղակե՛ք, որովհետև Տերն այս քաղաքը մեր ձեռքը հանձնեց։
Ժողովուրդն աղաղակեց, ու քահանաները հնչեցրին փողերը։ Երբ ժողովուրդը լսեց փողի ձայնը, բոլորն աղաղակեցին մեծ և ուժգին աղաղակով, պարիսպն ընկավ շուրջանակի, և ժողովուրդը բարձրացավ մտավ քաղաք. ամեն մեկը գնում էր ուղիղ իր դիմացը. քաղաքը գրավեցին
և առհասարակ ամբողջ ժողովուրդը թող աղաղակի։ Երբ նրանք աղաղակեն, քաղաքի պարիսպներն իրենք իրենց հիմնահատակ կկործանվեն, ամբողջ ժողովուրդը կմտնի քաղաք՝ ամեն մեկն ընթանալով ուղիղ իր դիմացը»։
Եվ եկան մինչև Ծնոտ. այլազգիներն աղաղակեցին և ընթացան նրա դեմ։ Տիրոջ հոգին աջակից եղավ Սամփսոնին, նրա բազուկների վրայի պարանները դարձան կրակից այրված թելի նման, և կապանքները հալվեցին նրա բազուկներից։
Դավիթը վաղ առավոտյան վեր կացավ և ոչխարները թողնելով հովիվներին՝ այդ բաներն առավ ու գնաց, ինչպես Հեսսեն էր հրամայել իրեն։ Երբ հասավ տափարակ տեղը, զորքերն արդեն շարվել էին՝ ճակատ կազմելու, և պատերազմի աղաղակներ էին արձակում։
Իսրայելի ու Հուդայի մարդիկ վեր կացան, աղաղակեցին, հարձակվեցին ու հետապնդեցին նրանց մինչև Գեթի մուտքը և Ասկաղոնի դարպասները։ Վիրավոր այլազգիներն ընկան ճանապարհների վրա մինչև Գեթի ու Ակկարոնի դարպասները։