Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 17:52 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

52 Իսրայելի ու Հուդայի մարդիկ վեր կացան, աղաղակեցին, հարձակվեցին ու հետապնդեցին նրանց մինչև Գեթի մուտքը և Ասկաղոնի դարպասները։ Վիրավոր այլազգիներն ընկան ճանապարհների վրա մինչև Գեթի ու Ակկարոնի դարպասները։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

52 Այդ ժամանակ Իսրայելի և Հուդայի մարդիկ վեր կացան, աղաղակելով հետապնդեցին և հալածեցին փղշտացիներին մինչև հովիտը և մինչև Ակկարոնի դարպասները. և փղշտացիների սպանվածներն ընկան Սագարիմի ճանապարհի վրա և մինչև Գեթ ու Ակկարոն։

Տես գլուխը Պատճենել




Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 17:52
10 Խաչաձեւ Հղումներ  

Այնուհետև սահմանն Ակկարոնի հետևից կտրում անցնում է դեպի հյուսիս, հասնում է Սարքայովն, անցնում Բաաղ երկրի լեռան մոտով և հասնում մինչև Աբնեղ. սահմանը վերջանում է ծովակողմում։


Նա վեր կացավ ու այլազգիներին այնքան հարվածեց, որ ձեռքը կպած էր մնացել սրի կոթին։ Տերն այդ օրը մեծ փրկություն պարգևեց։ Զորքը մնաց, բայց միայն դիակապտության համար։


Իսրայելի որդիներին կանչեցին Նեփթաղիմից, Ասերից և ամբողջ Մանասեից, ու հետապնդեցին մադիանացիներին։


Իսրայելի այրերը այլազգիներին հալածելուց հետո վերադարձան ու կողոպտեցին նրանց բանակատեղին։


Նրանք մարդ ուղարկեցին և այլազգիների բոլոր իշխաններին իրենց մոտ հավաքելով՝ ասացին. «Իսրայելի Աստծու տապանակն ի՞նչ անենք»։ Գեթացիներն ասացին. «Իսրայելի Աստծու տապանակը թող մեզ մոտ փոխադրվի»։ Եվ Աստծու տապանակը փոխադրվեց Գեթ։


Աստծու տապանակը ուղարկեցին Ասկաղոն։ Երբ Աստծու տապանակը մտավ Ասկաղոն, ասկաղոնացիները բողոք բարձրացրին՝ ասելով. «Իսրայելի Աստծու տապանակն ինչո՞ւ մեզ մոտ բերեցիք, որ մեզ և մեր ժողովրդին սպանեք»։


Իսրայելի արքան առաջ շարժվեց, վերցրեց երիվարներն ու մարտակառքերը և ասորիներին մեծ հարվածներ հասցրեց։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ