Դա ակնագործների արվեստին վայել մի գործ պետք է լինի։ Իսրայելի որդիների անունները կքանդակես երկու ակնաքարերի վրա այնպես, ինչպես կնիքներն են քանդակում։ Դրանց շուրջը ոսկով կզարդարես։
ԵԼՔ 28:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Դրա վրա ակնաքարերը կշարես չորս շարք ընդելուզվածքով։ Ակնաքարերի շարքերն այսպես թող լինեն. առաջինը՝ զմրուխտ, սարդիոն և տպազիոն՝ մեկ շարքով։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Դրա վրա կշարես ակնաքարեր՝ չորս շարք ընդելուզվածքով։ Առաջին շարքը՝ սարդիոն, տպազիոն և զմրուխտ։ |
Դա ակնագործների արվեստին վայել մի գործ պետք է լինի։ Իսրայելի որդիների անունները կքանդակես երկու ակնաքարերի վրա այնպես, ինչպես կնիքներն են քանդակում։ Դրանց շուրջը ոսկով կզարդարես։
Առավել հարգի է, քան անգին քարերը, և չկա չար ոչինչ, որ հակառակ կանգնի նրան։ Հայտնի է բոլորին, ով մերձեցել է նրան, հարգի համարվող ամեն բան չունի արժեքը նրա։
Նրանց ուխտավորները, որոնք մաքուր էին, ձյան պես սպիտակ, կաթի պես անարատ, փայլուն ինչպես շափյուղա, ակնեղեն, իրենց հատուցման ժամանակ
Աստծու դրախտի փափկության մեջ ես եղել, քեզ վրա ես կապել բոլոր թանկարժեք քարերը՝ սարդիոն ու տպազիոն, զմրուխտ ու կարկեհան, շափյուղա ու հասպիս, արծաթ ու ոսկի, սուտակ, ակաթ, մեղեսիկ, ոսկեքար, բյուրեղ, եղնգաքար. ոսկով ես լցրել քո գանձարաններն ու շտեմարանները։ Սկսած այն օրից, երբ ստեղծվեցիր ու պատրաստվեցիր,
«Եվ կլինեն ինձ համար,- ասում է Ամենակալ Տերը,- այն օրը, երբ ես փրկություն կբերեմ ու կփայփայեմ նրանց, ինչպես հայրն է փայփայում իրեն լավ ծառայած որդուն։