Առավոտյան ու երեկոյան Տիրոջը ողջակեզներ են մատուցում, անուշաբույր խնկեր ծխում, սուրբ սեղանի վրա Առաջավորության հաց են դնում, հոգ են տանում ոսկե աշտանակին ու վառում դրա ճրագները, որ երեկոները լուսավորեն։ Մենք պահում ենք Տիրոջ՝ մեր հայրերի Աստծու սպասավորությունը, իսկ դուք լքել եք նրան։
Վկայության խորանում՝ Ուխտի տապանակի վարագույրի դիմաց։ Ահարոնն ու նրա որդիները երեկոյից մինչև առավոտ թող այն վառեն Տիրոջ առաջ։ Դա Իսրայելի որդիների կողմից կատարվելիք հավիտենական օրենք թող լինի սերնդեսերունդ»։
Երբ Ահարոնը երեկոյան վառի կանթեղները, Տիրոջ առաջ՝ խնկարկության սեղանի վրա, միշտ խունկ թող ծխի։ Դա նրանց սերունդների մեջ խնկարկության մշտնջենական կարգ թող լինի։
Այնուհետև կապույտ կերպասով թող ծածկեն լույսի աշտանակը, նրա երկու ճրագարանները, նրա բռնակները, նրա ճրագակալները և յուղի բոլոր ամանները, որոնցով պաշտամունք են կատարում։
որպեսզի բացես նրանց աչքերը, նրանց խավարից դեպի լույս դարձնես և սատանայի իշխանությունից՝ դեպի Աստված, որպեսզի նրանք մեղքերի թողություն ստանան և սրբերի հետ՝ ժառանգության բաժին՝ իմ հանդեպ ունեցած հավատով”։
Բացատրեմ խորհուրդն այն յոթ աստղերի, որ տեսար իմ աջ ձեռքին, ինչպես և յոթ ոսկե ճրագակալները. յոթ աստղերը յոթ եկեղեցիների հրեշտակներն են, և յոթ ճրագակալները՝ յոթ եկեղեցիները։
Հովհաննեսից՝ Ասիայում գտնվող յոթ եկեղեցիներին։ Շնո՜րհ ձեզ և խաղաղությո՜ւն նրանից, որ Է, որ էր, և որը գալու է. նաև Հոգու յոթ զորություններից, Հոգու, որ նրա աթոռի առաջ է.
Եվ այնտեղ գիշեր չի լինի, այնտեղ ճրագի և արևի լույսի կարիք չի լինի, քանզի Տերը՝ Աստված, պիտի լուսավորի նրանց, և նրանք պիտի թագավորեն հավիտյանս հավիտենից։