24 Ոսկե սեղանը դրեց Վկայության խորանի մեջ՝ վարագույրի դիմաց։
24 Աշտանակը դրեց ժողովի վրանի մեջ՝ սեղանի դիմաց, խորանի հարավային կողմից,
Հիշի՛ր՝ որտեղի՛ց ընկար, ապաշխարի՛ր և քո նախկին գործե՛րն արա, ապա թե ոչ՝ իսկույն կգամ և կշարժեմ քո աշտանակն իր տեղից, եթե չապաշխարես։
Բացատրեմ խորհուրդն այն յոթ աստղերի, որ տեսար իմ աջ ձեռքին, ինչպես և յոթ ոսկե ճրագակալները. յոթ աստղերը յոթ եկեղեցիների հրեշտակներն են, և յոթ ճրագակալները՝ յոթ եկեղեցիները։
Հիսուսը կրկին խոսեց ժողովրդի հետ ու ասաց. «Ես եմ աշխարհի լույսը. ով իմ հետևից է գալիս, խավարի միջով չի քայլի, այլ կընդունի կյանքի լույսը»։
Այդ ճշմարիտ Լույսն էր, որ լուսավորում է ամեն մարդու, որ աշխարհ է գալու։
Եվ լույսը խավարի մեջ լուսավորում է, և խավարը նրան չնվաճեց։
Սկզբից էր Բանը և Բանն Աստծու մոտ էր և Բանն Աստված էր։
Սեղանը կդնես վարագույրից դուրս, իսկ աշտանակը՝ սեղանի դիմաց՝ խորանի հարավային կողմում, մինչ սեղանը կդնես խորանի հյուսիսային կողմում։
Ներս կտանես սեղանը և դրա վրա կդասավորես հացը։ Ներս կտանես աշտանակը և դրա վրա կդնես նրա ճրագամանները։
Ճրագամանները դրեց դրա վրա՝ Տիրոջ առաջ, ինչպես Տերն էր հրամայել Մովսեսին։
Եվ խունկ ծխեց դրա վրա՝ պատրաստված խունկից, ինչպես Տերն էր հրամայել Մովսեսին։