Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՀՈՎՀԱՆՆԵՍ 12:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

5 «Ինչո՞ւ այդ յուղը չվաճառվեց երեք հարյուր արծաթ դահեկանի և չտրվեց աղքատներին»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

5 «Ինչո՞ւ այդ յուղը երեք հարյուր դինարի չվաճառվեց ու աղքատներին չտրվեց»։

Տես գլուխը Պատճենել




ՀՈՎՀԱՆՆԵՍ 12:5
16 Խաչաձեւ Հղումներ  

Երբ Հիսուսն այս լսեց, ասաց նրան. «Դեռ մի բան պակաս է քեզ. ինչ որ ունես, վաճառի՛ր ու տո՛ւր աղքատներին և երկնքում գանձեր կունենաս, և արի՛ իմ հետևից»։


Վաճառե՛ք ձեր ինչքերը և ողորմությո՛ւն տվեք. և ձեզ համար պատրաստե՛ք չհնացող քսակներ և անհատնում գանձեր երկնքում, ուր ո՛չ գողն է մոտենում, և ո՛չ ցեցն է փչացնում.


Փիլիպպոսը նրան պատասխանեց. «Երկու հարյուր դահեկանի հացը դրանց չի բավարարի, թեկուզև յուրաքանչյուրը մի կտոր վերցնի»։


Ինչո՞ւ քո եղբոր աչքի միջի շյուղը տեսնում ես, իսկ քո աչքի միջի գերանը չես նշմարում։


Մշակների հետ օրավարձը մեկ դահեկան սակարկելուց հետո նրանց իր այգին ուղարկեց։


և ասում էիք. «Ե՞րբ պիտի անցնի այս ամիսը, որ շահ անենք, և այս շաբաթը, որ բացենք գանձարկղերը՝ չափը փոքրացնելու և կշիռը մեծացնելու, ստության կշռաքարեր սարքելու համար.


Եվ նրանց ասաց. «Դուք ծույլ ու անբան մարդիկ եք, դրա համար էլ ասում եք. “Գնանք զոհ մատուցենք մեր Աստծուն”։


Սակայն աղյուսների քանակը, ինչպես որ միշտ կար, նույնքան պահանջե՛ք նրանցից և մի՛ պակասեցրեք, որովհետև պարապ են մնում և այդ պատճառով էլ աղաղակում են ու ասում. “Գնանք զոհ մատուցենք մեր Աստծուն”։


Իսկ ծառան դուրս գալուն պես գտավ իր ծառայակիցներից մեկին, որն իրեն հարյուր դահեկան էր պարտք, և բռնելով նրան՝ սկսեց խեղդել և ասել. “Հատուցի՛ր ինձ պարտքդ”։


Աշակերտներից մեկը՝ Հուդա Իսկարիովտացին, որ մատնելու էր նրան, ասաց.


Այս ասաց ոչ թե նրա համար, որ աղքատների համար էր հոգում, այլ որովհետև գող էր և գանձարկղն ինքն էր պահում, և ինչ որ այնտեղ դրվում էր, ինքն էր վերցնում։


Որովհետև ոմանք կարծում էին, թե քանի որ Հուդան էր գանձանակը պահում, Հիսուսը նրան ասաց. «Գնի՛ր, ինչ որ տոնի ժամանակ պետք է մեզ» և կամ՝ որ մի բան տա աղքատներին։


Այլև թագավորներին ընդդիմադիր կլինեն։ Իսկ մենք չենք ցանկանում թագավորների հանդեպ այսպիսի հանդգնություն տեսնել և այդ պատճառով էլ գրում ենք քեզ, թագավո՛ր,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ