Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵԼՔ 37:23 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

23 Դրա յոթ ճրագամանները, ունելիներն ու մոխրակալները մաքուր ոսկուց էին։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

23 Դրա յոթ կանթեղները, ունելիներն ու մոխրակալները պատրաստեց մաքուր ոսկուց։

Տես գլուխը Պատճենել




ԵԼՔ 37:23
11 Խաչաձեւ Հղումներ  

Դրա համար յոթ ճրագարան կպատրաստես և դրանք կդնես աշտանակի վրա այնպես, որ դրանք լուսավորեն դիմացից՝ մի կողմից։


Դրա յուղամաններն ու յուղամանի տակի ափսեները կպատրաստես մաքուր ոսկուց։


Դրանց գնդիկներն ու ծաղիկները միաձույլ էին՝ բոլորը քանդակված մի կտոր մաքուր ոսկուց։


Մի տաղանդ մաքուր ոսկուց պատրաստեց աշտանակն ու դրա բոլոր մասերը։


և ասաց ինձ. «Դու ի՞նչ ես տեսնում»։ Եվ ասացի. «Ահա տեսնում եմ ոսկեձույլ աշտանակ և գունդ՝ նրա վրա, յոթ ճրագ՝ նրա վրա և յոթ ճրագակալ՝ նրա վրա,


«Խոսի՛ր Ահարոնի հետ և ասա՛ նրան. “Երբ ճրագները տեղադրես, այնպե՛ս արա, որ յոթ ճրագներն էլ լուսավորեն աշտանակի առջևի կողմը”»։


Դարձա ձայնի կողմը՝ տեսնելու, թե ո՛վ է ինձ հետ խոսողը։ Եվ ահա շրջվեցի ու տեսա յոթ ոսկե ճրագակալներ,


Բացատրեմ խորհուրդն այն յոթ աստղերի, որ տեսար իմ աջ ձեռքին, ինչպես և յոթ ոսկե ճրագակալները. յոթ աստղերը յոթ եկեղեցիների հրեշտակներն են, և յոթ ճրագակալները՝ յոթ եկեղեցիները։


Այդ աթոռից ելնում էին փայլատակումներ, ձայներ ու որոտներ, և աթոռի առաջ կային բորբոքված կրակի յոթ ջահեր, որ Աստծու յոթ Հոգիներն են։


Բայց երեցներից մեկն ինձ ասաց. «Լաց մի՛ եղիր. ահա հաղթեց առյուծը, որ Հուդայի ցեղից է՝ Դավթի արմատից, որ բացելու է գիրքը և քանդելու է նրա յոթ կնիքները»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ